Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Հանուն կյանքի» կուսակցությունից պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ տեղեկություններ ունի Կիևի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, հայտնում է РИА Новости-ն:
«Ինձ հայտնի է դարձել, որ Ուկրաինան ակտիվորեն մասնակցում է Հայաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ռազմական հակամարտությանը` այնտեղ զենք մատակարարելով: «Ուկրսպեցէքսպորտից» մեկ հերթական բեռը թռչել է Ստամբուլ, իսկ այնտեղից՝ Բաքու, որտեղ ստացողը Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն է», - ուրբաթ ասել է Կիվան Telegram իր ալիքում: Նա լուսանկար է զետեղել Flightradar24 կայքից: Համաձայն սքրինշոթի՝ Boeing 747 - 4R7 (F) ինքնաթիռը` «սարքավորումների» բեռով, Կիևից օդ է բարձրացել հոկտեմբերի 30-ին, ժամը 6.22-ին (Երևանի ժամանակով 8.22-ին):
«Պատրաստում եմ պատգամավորական հարցում», - հավելել է Իլյա Կիվան: