Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Էրդողանը սպառնում է Սիրիայում նոր գործողություն սկսել

Էրդողանը սպառնում է Սիրիայում նոր գործողություն սկսել
28.10.2020 | 21:07

Թուրքիան կարող է նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե ահաբեկիչները չհեռանան Թուրքիայի սահմանից, հայտարարել է Թայիփ Էրդողանը:

«Սիրիայից սպառնալիքները մեր երկրի նկատմամբ շարունակվում են: Վերջերս վնասազերծվել են ահաբեկիչները, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում մեր տարածքում: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը փորձում է ստեղծել նոր պատերազմական գոտի սիրիա-իրաքյան սահմանի երկայնքով։ Եթե ահաբեկիչները չհեռանան մեր սահմաններից, մենք կանցնենք գործողությունների», - ասել է Էրդողանը՝ դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը: Նա ավելացրել է, որ Թուրքիայի զինված ուժերն ի վիճակի են «մաքրել Սիրիան բոլոր ահաբեկչական կազմակերպություններից»:

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ