Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցին «Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետը։ Միայն հակամարտող երկրները կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել կարգավորման գործընթացին այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Պեսկովը։