Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հոկտեմբերի 24-ին ելույթ ունենալով Կայսերի քաղաքում, հայտնել է, որ առավոտյան խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Էրդողանն ասել է, թե Թուրքիան կշարունակի հնարավորինս աջակցել եղբայրական Ադրբեջանին «իր հողերը ազատելու համար»։