ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մենենդեսը բանաձև է ներկայացրել` կոչ անելով դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը

Մենենդեսը բանաձև է ներկայացրել` կոչ անելով դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը
23.10.2020 | 14:35

Սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրեսին երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը:

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում ցավալի զոհերի և մարդու իրավունքների սարսափելի խախտումների։ ԱՄՆ-ը չի կարող շարունակել օգնություն տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային անվտանգության և սպառազինության ոլորտում, քանի որ նրանք գնալով ավելի ու ավելի են հեռացնում տարածաշրջանը խաղաղությունից»,- հայտարարել է Մենենդեսը: Սենատորը նշել է, որ այդ երկու բանաձևերը կկանգնեցնեն վաճառքը երկու կառավարություններին, որոնք իրենց անվտանգության ուժերն օգտագործում են անմեղ մարդկանց վնասելու համար:

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ