Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում տեղային նշանակության մարտեր են

Ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում տեղային նշանակության մարտեր են
21.10.2020 | 15:08

Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը:

«Լուսադեմին, կրկին խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասված է հաղորդագրությունում: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո, նշված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ