Հոկտեմբերի 20-ի մարտերի ընթացքում հայկական զորքերը հաջողությամբ կասեցրել են հակառակորդի հարձակվողական մի քանի գրոհներ և հետ շպրտել ելման բնագծեր: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ:
«Ռազմական գործողությունները, շեշտեմ, հստակ մարտավարություն ունեն: Դրանք շատ լավ հասկանում ու պատկերացնում է մեր հրամանատարությունը: Թշնամու կողմից նկատվող որոշ կուտակումը կամ դիվերսիոն գործողությունը դեռևս ադրբեջանական զորքերի առաջխաղացում կամ հաջողություն չի նշանակում »,- ներկայացնում է Հովհաննիսյանը: