Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Ոտքի, Հայաստան»-ը կշարունակի պայքարը

«Ոտքի, Հայաստան»-ը կշարունակի պայքարը
14.07.2015 | 10:46

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը կշարունակի հոսանքի թանկացման դեմ պայքարը։ Սա այն խումբն է, որ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ի տարբերություն «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամների, որոշեց փակ պահել Բաղրամյան պողոտան։ «Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանն ասաց, որ չեն որոշել պայքարի մարտավարությունը, դեռ մշակում են, բայց գիտեն՝ շարունակելու են հանրահավաքներն ու անհնազանդության գործողությունները։
«Եվ փողոց փակենք, և քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր միջոցները օգտագործենք...», - ասաց նա՝ որպես անհնազանդության օրինակ նշելով․«Կոչ արվի ժողովրդին, որ ոչ մեկս չենք մուծում ընդհանրապես էլեկտրաէներգիայի գումարը»: Նոր համակարգող խումբը Բաղրամյան պողոտայում ցուցարարների հրապարակած երեք պահանջներին կավելացնի ևս երկուսը՝ թալանի համար քրեական պատասխանատվության ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ղեկավարներին, լուծարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)` ասում է Գագիկ Եղիազարյանը, քանի որ. «Վերջին տարիներին ՀԾԿՀ-ն չի կատարել իր բուն պարտականությունները․ չէ որ ՀԾԿՀ-ն պետք է հաշվի առնի ոչ միայն ընկերության շահը, այլ նաև ժողովրդի, այլ նաև սպառողի շահը»:
«Ոտքի, Հայաստան» համակարգող խմբի անդամը վստահ է, որ հոսանքի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական շարժումը չի մարել ու նոր թափ կստանա առաջիկայում։ «Նոր ձևավորվող համակարգող խումբը կվերլուծի թե պահանջները, թե հետագա ռազմավարությունը, մարտավարությունը, թե հետագա քայլերը, թե հետագա պահանջները: Կարծում եմ, որ հնարավոր է ոչ միայն վերականգնել շարժման թափը, այլև մի քանի անգամ այն ավելացնել»,- ասաց Գագիկ Եղիազարյանը

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ