Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կքննարկենք, երբ պատրաստ կլինի տեքստը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Տեքստը դեռ պատրաստ չի, երբ կլինի տեքստը, կքննարկենք և մեր որոշումը կներկայացնենք: Հավանաբար, մի քանի նիստ հետո վերջնական տարբերակի հետ կապված մեր տեսակետը կներկայացնենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: