Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Օ՜, իմ նախարար

Օ՜, իմ նախարար
10.07.2015 | 00:47

Ենթագիտակցությունը նուրբ տարածք է: Պատշաճը պետք է մատուցել ծերուկ Ֆրոյդին, քանզի շատերին երբեք չի վիճակվում այնտեղից դուրս թռչել: Նախորդ օրը ՏԿԱԻ նախարար, այլ կերպ ասած, սուպերսպասումներով «հագեցած» Արմեն Երիցյանը բավականին հետաքրքիր դրսևորումներ ունեցավ ծերուկ Ֆրոյդի «տարածքներում»: Նա իբր «ճիշտ» բառեր ասաց Բաղրամյան պողոտայում ոստիկանության կատարած գործողությունների մասին, բայց ասաց այնպիսի տոնով, որ հասկացվեց` «личный неприязнь» կա հոգու խորքում ոստիկանության հանդեպ։ Հասկացրեց նաև, որ իրեն ուղղված հարցն ամենևին սրտովը չէ, որովհետև ստիպված էր ասելու, թե ոստիկանությունը (հուլիսի 23-ը չհաշված) գործել է «ювелирный», և այն ժամանակ, երբ բոլոր պաշտոնյաները, նրանց հետ ՏԿԱԻ նախարարը, իրենց սենյակներում նստած «օն լայն» էին հետևում Բաղրամյանում տեղի ունեցողին, պատասխանատվության ողջ բեռը հենց ոստիկանական համակարգի վրա էր, միջազգային հանրությունն ու համաշխարհային մամուլն էլ այդ օրերին միանշանակ փաստեցին հայաստանյան ոստիկանության հանդուրժողականության «գերագույն» ֆակտորը, ինչը, անշուշտ, շատերի, հենց իշխանությունում եղողների սրտով չէր` առաջին հերթին:
Ոստիկանության պետի երբեմնի տեղակալ Երիցյանի արտաբերած մտքերի էներգետիկան, ոստիկանության մասով, ուղիղ «զրո» էր՝ հաստատ կարձանագրեր ծերուկ Ֆրոյդը:
Իսկ ա՜յ, «իմ վարչապետի» (համարյա mein Fu..rer) մասով, ծերուկ Ֆրոյդի սարքերը շարքից դուրս կգային, եթե վերջինս փորձեր դա ևս արձանագրել, որովհետև ներքին գործերի սուպերնախարարության սպասումով առլեցուն Երիցյանը հո էներգետիկ ճայթյուն չգրանցեց էդ «գետնին» վրա, հո չլուսավորեց ու իր շրջապատը ենթագիտակցական յուր արտահոսումով առ «իմ վարչապետ», որ մտածեցիր՝ իսկ կարո՞ղ է վարչապետի «չունեցած» գազալցակայանների պատճառով են աղաղակում-պայթում մնացյալ գազալցակայանները ևս:
Քանզի «իմ վարչապետը» ոչ միայն «այստեղ, այլուր և ամենուր», այլև, առաջին հերթին, Արգավանդի խճուղում ունի բավականին «սոլիդ» գազալցակայան, որի պատճառով անգամ, «Հյուսիս-հարավն» իրացնելիս, գծագիր ու ճանապարհի անցման ուղի է փոխվել:
Ի դեպ, օրեր առաջ մենք պարոն Երիցյանին հարցրել էինք.
-Պարոն Երիցյան, ասում են` Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Ձե՛զ տեսնել ապագա ՆԳ նախարարի աթոռին, որպես սուպերնախարար, ի հեճուկս իր «ոխերիմ բարեկամներ» Վլադիմիր Գասպարյանի և Գագիկ Խաչատրյանի: Այո՞:
-Ո՜չ:
-Իսկ ինչո՞ւ` ոչ:
-Որովհետև ես չեմ ուզում… Երբ կլինի, էդ ժամանակ էլ կխոսենք:
-Ախր «իմ վարչապետը» ցանկանալով է ցանկանում դա:
-ՈՒրեմն` ես նշանակվել եմ որպես տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար և իմ առջև դրված խնդիրներն եմ կատարում:
-Էլ չի սիրում Ձե՞զ պարոն Աբրահամյանը:
-Իմ կինն է ինձ սիրում:
Դե հիմա ո՞նց չհարցնես պարոն Երիցյանին՝ բա որ Ձեր կինն է Ձեզ սիրում, «իմ վարչապե՞տը» որ մեղքս էր։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ