Գերմանական Դորտմունդ քաղաքում մոտ 16000 մարդ կտարհանվի Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբի պատճառով։ 1,8- տոննայանոց ռումբը, որը նետել է քաղաքի վրա, ենթադրաբար, բրիտանական ավիացիան, հայտնաբերվել է չորեքշաբթի Հյորդե շրջանում շինարարական աշխատանքներ կատարելիս։ Ռումբի շրջակայքը շրջափակված է 1,5 կմ շառավղով։ Շատերը նախընտրել են տնից հեռանալ դեռ շաբաթ երեկոյան։ Նախապես տարհանվել են մոտակա ծերանոցի բնակիչները։ Ոստիկանության աշխատակիցները զննում են շինությունները՝ համոզվելու, որ ոչ ոք չի մնացել։ Կեսօրին սակրավորները կփորձեն չեզոքացնել պայթուցիկը։ Եթե չհաջողվի, ռումբը կոչնչացվի հեռակառավարվող պայթյունով։Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին Գերմանիայի վրա նետվել է ավելի քան 2 մլն ռումբ, 20 %-ը չի պայթել։