Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին

Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին
14.11.2014 | 21:27

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ հակառակորդի կողմից կրակահերթերն ակտիվացել են հատկապես երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգության վայրում։ Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին։
Պաշտպանության բանակը չի կարողանում մուտք գործել շփման գծի չեզոք հատված՝ ճշտելու կատարվածի մանրամասները, այդ տարածքից դուրս բերելու ուղղաթիռի անձնակազմին։ Հասրաթյանը շեշտեց, թե քանի դեռ հայկական կողմը չի մոտեցել կործանված ուղղաթիռին՝ հաստատել, որ անձնակազմի անդամները զոհվել են, չի կարող։ Նախապես հայտարարվել էր, որ նրանք զոհվել են։
«Եթե ես այնտեղ չեմ եղել, կոնկրետ փաստեր չունեմ, չեմ կարող ասել դիակները, թե կենդանի մարդիկ այնտեղ են, թե այնտեղ չեն»,- ասաց Հասրաթյանը։
Հայկական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվելու և չեզոք գոտի մուտք գործելու համար, որպեսզի կարողանան այնտեղից դուրս բերել օդաչուներին։
Միջազգային այս կազմակերպության հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին ասել է, որ ադրբեջանական կողմի հետ երկխոսությունը հաստատված է, բայց դեռևս արդյունք չկա։ «Երկխոսության նպատակն է, որ կողմերը մեր միջնորդությամբ որոնման աշխատանքներ իրականացնեն և կարողանան գտնել, պատասխաններ տալ, թե ինչ ճակատագրի արժանացան օդաչուները և ուղղաթիռը»,- ասաց Ամատունին։

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ