-
31.10.2020|
15:05
Շատ չանցած Ժնևի պայմանավորվածությունից, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում լուսադեմին հզոր պայթյունի ձայն լսվեց: Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է մայրաքաղաքի կենտրոնական շուկան՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նախնական տվյալներով տուժածներ չկան:
-
31.10.2020|
15:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները»:
-
31.10.2020|
15:00
ԱՄՆ-ը առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավցի խաղաղապահներ տեղակայել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:
-
31.10.2020|
14:59
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան և միջազգային հանրությունը չեն ընդունելու ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը։
-
31.10.2020|
00:12
Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդես գալ եւ հուսով է, որ իր ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հասնելուն, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին։
-
31.10.2020|
00:06
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է պետության տարածքում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
-
30.10.2020|
23:55
Քարինտակ գյուղից արևելք ընկած 1-2 գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
30.10.2020|
23:53
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
30.10.2020|
23:51
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին.
-
30.10.2020|
23:38
Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Հանուն կյանքի» կուսակցությունից պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ տեղեկություններ ունի Կիևի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, հայտնում է РИА Новости-ն: