27.12.2013|
22:40
Այսօր «Անալիտիկ» կենտրոնը կազմակերպել էր «ԱՍ» մրցանակաբաշխություն, որի հիմնական նպատակը, կենտրոնի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի ձևակերպմամբ, առաջին հերթին քաղաքական-հասարակական մթնոլորտ և քաղաքականություն- հասարակություն կապի ստեղծումն է: Թեև վերջինս շեշտեց, որ մասնակից- թեկնածուներից ոչ մեկը տեղյակ չի եղել, թե որ հորիզոնականում է գտնվում և հանրության շրջանում անցկացված քվեարկության արդյունքում քանի տոկոս ձայն է հավաքել, բայց նրանցից շատերի գոհ ու պայծառ դեմքերը լրիվ այլ բան էին վկայում: