04.01.2014|
17:33
Նկատե՞լ եք՝ ինչպիսի տրամադրությամբ են Ամանորը շնորհավորելու գալիս ձեր հյուրերը: Առաջին հայացքից թվում է անհոգ են, ուրախ, դուռդ թակում և ծիծաղով ու զվարթ դեմքերով տեղավորվում են սեղանի շուրջ, սկսում զրուցել դեսից դենից: Առաջին կենացներից, բարեմաղթանքներից հետո միանգամից խոսակցության թեման փոխվում է, մանավանդ, երբ աչքներովն է ընկնում սեղանին դրված կանաչեղենն ու միրգը: