07.03.2014|
12:04
Հարգելի խմբագրություն։
«Իրատես de facto»-ի արձագանքը («Երևանջուրը» «փոշմանել» է, 4-6.03.2014 թ.) մեր ընկերության կողմից մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագնի վերանայման հայտարարության մասին միանգամայն հասկանալի է, սպասելի և ընդունելի: Անընդունելին այլ լրատվամիջոցներից «ծաղկաքաղի միջոցով» ստացված տեղեկատվության հիման վրա խնդրի վերլուծության փորձն է, որը, շիտակն ասենք, առանձնապես հաջող չի ստացվել: