Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում
22.05.2012 | 04:09

Մայիսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Ինչպես հաղորդում են Լոռու մարզպետարանից, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ մայիսի 18-ի դրությամբ մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է շուրջ 30 մլն դրամ կամ մայիս ամսվա պլանի 17,8 տոկոսը, իսկ նախորդ տարվա մայիս ամսվա փաստացիի 29,9 տոկոսը։ Գուգարքի տարածաշրջանում սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է մայիս ամսվա պլանի 19,7 տոկոսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 35,1 տոկոս, Սպիտակի տարածաշրջանում՝ 15,7 տոկոս, նախորդ տարվա համեմատությամբ՝ 19,4 տոկոս, Ստեփանավանի տարածաշրջանում՝ 12,9 տոկոսը, նախորդ տարվա համեմատությամբ՝ 17 տոկոս, Տաշիրի տարածաշրջանում՝ 27,6 տոկոսը, նախորդ տարվա համեմատությամբ՝ 28,2 տոկոս և Թումանյանի տարածաշրջանում՝ 15,2 տոկոսը, նախորդ տարվա համեմատությամբ՝ 28,7 տոկոս։ Գույքահարկի հավաքագրումը մարզում նույն ժամանակահատվածում կազմել է 9 մլն 500 հազար դրամ, որը կազմել է մայիս ամսվա 21,2 տոկոսը, նախորդ տարվա մայիս ամսվա պլանի 36,1 տոկոսը։
Հատկապես վատ է ընթանում հողի հարկի հավաքագրումը՝ ընդամենը 4,9 մլն դրամ, որը կազմել է մայիս ամսվա պլանի 12,2 տոկոսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 18,5 տոկոսը։ Դեռևս մուտքեր չունեն Գուգարքի տարածաշրջանի՝ 7, Ստեփանավանի, Թումանյանի՝ 6-ական, Սպիտակի, Տաշիրի՝ 9-ական համայնք։ Ապրիլ ամսվա համեմատ՝ աշխատավարձի պարտքեր են կուտակել Սարատովկա և Ահնիձոր համայնքները։ Մարզպետը խիստ դժգոհություն հայտնեց սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշների կապակցությամբ։ Նա ևս մեկ անգամ պահանջեց համապատասխան միջոցառումներ ձեռնարկել հարկերի հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ, անգամ կիրառել պատժամիջոցներ: Ինչ վերաբերվում է Սարատովկա և Ահնիձոր համայնքներում չվճարված աշխատավարձերին, ապա Ա. Նալբանդյանը հանձնարարեց արագ կերպով լուծել խնդիրը։ ՙԱշխատավարձերի կուտակումն անթույլատրելի երևույթ է և պետք է բացառվի՚,- ասաց նա։
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող երկրորդ հրատապ ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքը։ Նա նշեց, որ ընդամենը 9 օբյեկտների շինարարություն է շարունակվում՝ շինաշխատանքների մեծ ծավալների պատճառով, որոնց մեծ մասը շահագործման կհանձնվի մինչև հունիսի 15-ը։ Ընթացքի մեջ են Գեղասարի, Հարթագյուղի համայնքային կենտրոնների, Գարգառի մանկապարտեզի, Արևաշողի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները, Դեբեդի դպրոցի մասնաճյուղի հիմնանորոգումը, Տաշիրի փողոցների ասֆալտապատումը, Լոռի Բերդ տանող ճանապարհի հիմնանորոգումը և ամենամեծածավալ ծրագիրը՝ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգումը, որն ընթանում է սահմանված գրաֆիկին համապատասխան։ Մարզպետն ասաց, որ առաջիկա օրերին անմիջապես շինհրապարակներում կծանոթանա աշխատանքների ընթացքին։ Վարչության պետը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի պարենային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ջրագծերի կառուցում երկու համայնքներում և 3 դպրոցի հիմնանորոգում՝ Ախթալա, Ձորամուտ և Սարատովկա համայնքներում։ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց դիզվառելիքի և պարարտանյութի բաշխման գործընթացը՝ նշելով, որ գումարները հավաքված են, դիզվառելիքը և պարարտանյութը՝ բաշխված, այժմ ուսումնասիրվում է պահանջարկը աշնանացանի և հաջորդ տարվա համար։ Նա նշեց, որ լուրջ խնդիր է առաջանում ոռոգման հետ կապված։ Մարզպետը հանձնարարեց լրջորեն զբաղվել այս հարցով։ ՏԻՄ և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ներկայացրեց Խնկոյանում Սարամեջում ու Սարչապետում՝ համայնքների ղեկավարների և Ահնիձորում՝ համայնքի ավագանու հերթական ընտրությունների մասին։ Վարչության պետն առաջարկեց որպես ընտրությունների մեկ միասնական օր սահմանել հուլիսի 23-ը։ Մարզպետը խոստացավ այս հարցով դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ ներկայումս ավարտված է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը 14 առարկաներից։ Լոռու մարզի դպրոցականներն արդեն իսկ նվաճել են 58 մրցանակային տեղ՝ 8-ով ավելի, քան նախորդ տարի անցկացված օլիմպիադայի հանրապետական փուլում՝ բոլոր 15 առարկաներից միասին։ ՙՆերկայումս մեր դպրոցականները մասնակցում են ՙՆախնական զինվորական պատրաստվածություն՚ առարկայի օլիմպիադային, և հույս ունենք, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն՚,- ասաց վարչության պետը՝ նշելով նաև, որ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են նաև առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների քանակով։ Մ. Սայադյանը տեղեկացրեց, որ միասնական քննությունները կանցկացվեն դարձյալ նույն կարգով՝ Վանաձորի թիվ 5 ավագ, թիվ 6 հիմնական և թիվ 18 միջնակարգ դպրոցներում։ Ըստ նրա, ավարտական քննությունները ևս կընթանան բնականոն հունով և կվերահսկվեն մարզպետարանի աշխատակիցների կողմից։
Ա. Նալբանդյանը ևս մեկ անգամ հանձնարարեց հետևողական լինել վերջին զանգի արարողության կազմակերպման ուղղությամբ՝ զերծ մնալով տհաճ միջադեպերից, խոշոր դրամահավաքներից և այլն։ Մարզպետն իր դժգոհությունն արտահայտեց մարզպետարանի վարչությունների աշխատանքից՝ նշելով, որ յուրաքանչյուր վարչություն կամ բաժին գործում է միմյանցից անկախ, մինչդեռ մարզպետարանը մեկ ընդհանուր մարմին է և պետք է լծվի մեկ ընդհանուր գործի։ Նա հատկապես դժգոհություն հայտնեց Լոռու մարզպետարանի կայքէջի պատրաստումից՝ նշելով, որ այն չի համապատասխանում անհրաժեշտ չափորոշիչներին, վարչությունները հապաղում են ինֆորմացիա տրամադրել կայքէջում տեղադրելու համար, անգամ ծանոթ չեն՝ ինչ է այն իրենից ներկայացնում։ Ա. Նալբանդյանը հանձնարարեց կարճ ժամանակում շտկել բացթողումները։

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 4352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ