ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ադրբեջանական դիրքերի դիմաց ճանապարհը ասֆալտապատվելու է

Ադրբեջանական դիրքերի դիմաց ճանապարհը ասֆալտապատվելու է
18.09.2024 | 11:00

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող, Ոսկեպարի երկու ճանապարհների խաչմերուկից մինչև Ոսկեվան գյուղի մուտքի խաչմերուկ հատվածում սեպտեմբերի 16-ից ճանապարհաշինարարները ասֆալտի շերտը քերում են, որպեսզի ասֆալտապատում անեն։ Այդ ճանապարհը հիմա էլ վատ վիճակում չէ ։ Աշխատանքների համար նախատեսված է 215 միլիոն դրամ, մրցույթը շահել է Թումանյանի «ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։

Սահմանազատման անվան տակ նախկինում ադրբեջանաբնակ Բաղանիս-Այրում գյուղի տարածքները, գյուղի մոտակա պաշտպանական դիրքերը հանձնվել են Ադրբեջանին, նշված ճանապարհի ասֆալտապատումը կատարվելու է Ադրբեջանին հանձնված դիրքերի դեմ-դիմաց, դրանցից մոտ 150-200 մետր հեռավորությամբ:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1699

Մեկնաբանություններ