«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵՎ ԿՐԿԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՐՏԸ

ԵՎ ԿՐԿԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՐՏԸ
24.05.2011 | 00:00

Մարտերը մոտենում են Հարավային Կովկասի մատույցներին: Տարածաշրջանի համար ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միշտ են կռվել: Սակայն առևտուրն այս անգամ առավել քան «անողոք» է: Եթե, ընդհանրապես, առևտուր հնարավոր է:
«АМЕРИКАН БОЙ, УЕДУ С ТОБОЙ»
Վերադասավորության այն տեմպերը, որոնք ընթանում են տարածաշրջանում, կայծակնային են և միանշանակ ամրագրում են` «թիքա» փախցնելու համար վայրկյանն իսկ էական է:
Վրաստանը ոտքի է կանգնել: Ռուսաստանը «հակավարդերի» գործընթացի մեջ է: Բուրջանաձեն, որ էն օրը Մոսկվայի Կարմիր հրապարակում նստել էր Պուտին Վլադիմիրի կողքին, իջել, մի քանի րոպեով Պուտինին թողել միայնակ, «պա-դե-դե» է սկսել թիֆլիսյան փողոցներում: Ոնց երևում է` «նստած» ժամանակ կողքինն ասել է` սեղմիր պեդալը մինչև վերջ, Նինո՛, սիրելիս:
Կստացվի՞: Կարծում ենք` ոչ, սակայն էականը դա չէ: Էականն էն օրը Թիֆլիսի փողոցներում մաչո դառած Նինոյի նրբագեղ թաթիկը համբուրելն ու խաղը պահելն էր:
Մյուս կողմից էլ` եվրոպաներից գալիս է Օքրուաշվիլին: ՈՒ քանի որ նա այդպես էլ չգրավեց Ցխինվալը, որպես նոր խաղաքարտ, կփորձի «գրավել» Թիֆլիսը: Նա, ըստ ամենայնի, Եվրոպայից Վրաստան է գալիս անչափ հետաքրքիր պասաժով:
Գերմանիաներում հանգրվանած Օքրուաշվիլին Թիֆլիս բանտարկվելու է գալիս Բուրջանաձեի համար լոկոմոտիվ դառնալու համար, բայց քանի որ այս մեծ արևի տակ ոչինչ հարատև չէ, բանտարկյալից ամերիկյան քաղտեխնոլոգիա մեկ քայլ է, ԱՄՆ-ն ալքիմիայի միջոցով ամեն ինչ կարող է ստանալ, ասենք` նույն Օքրուաշվիլուց քարշակ պատրաստել ամերիկյան ֆավորիտ Ալասանիայի համար, եթե հանկարծ նույն Նահանգները (՞) չկարողանա պահպանել իր «սիրելի տղա» Սաակաշվիլուն:
Չմոռանանք, թե որքան հետաքրքիր է ամերիկյան պասաժը վերջին շրջանում, մասնավորապես Մերձավոր Արևելքում. ԱՄՆ-ը «տալիս» է իր բոլոր «տղերքին»` բեն Լադեն, Մուբարաք, Քադաֆի, համագործակցում «Համասի» ու «Հըզբոլահի» հետ, մասնակի քարտ բլանշի տակ պահում «Մահմեդական եղբայրներին»: Ղեկավարելի քաոսի տեսությունը Միացյալ Նահանգները փոխարինել է այլ կարգախոսով. շատը չկորցնելու համար քիչը տուր ուրիշի, որ բոլորը պահես «պրիցելիդ» տակ:
Իր հերթին, խառնելով Վրաստանի «ներքաղաքական փորոտիքը», Ռուսաստանը հասկացնում է հատուկ չհասկացողներին, որ Իրան-Սիրիա-Հարավային-Հյուսիսային Կովկաս շառավղում Միացյալ Նահանգներն անելիք չունի: Հակառակ դեպքում կունենա մեծ խնդիրներ: Ոչ միայն իսլամական գործոնի, ահաբեկչության ու մնացածի, այլև, և առաջին հերթին, Ռուսաստանի կենսական և հիմնարար շահերի պատճառով:
Եվ իզուր չէր, որ Սկոլկովոյում հրավիրված ասուլիսում, ասուլիս, որը ռուսական ու մնացյալ լրատվամիջոցների կողմից համարվեց շատ թույլ, որոշ գնահատումներով անգամ կատաստրոֆիկ, այնուհանդերձ, ասուլիսի մեխը դարձավ Մեդվեդևի հատուկ անդրադարձը Սիրիայի խնդրին. թույլ չենք տա, սիրելի ԱՄՆ, որևէ կարգի լիբիացում այնտեղ. կողմնորոշվի՛ր:
Ռուսաստանն արդեն իսկ հասկացնում է, որ չի կանգնի որևէ բանի առաջ, ու Բուրջանաձեի նման ոտքը պեդալին ուժեղ սեղմած` առաջ է գնում տարածաշրջանային բոլոր ուղղություններով: ՈՒ իրեն ոչ հատուկ` կիրառում նույնիսկ բլիթի քաղաքականությունը:
«ПРОЩАЙ МОСКВА?»
Վրաստանը տեսանք: Ադրբեջանը, Հայաստանը ու Ղարաբաղն էլ «կտեսնենք» ստորև, բայց մինչ այդ, մի հետաքրքիր նյուանս:
Հարավային Կովկասի պատկերի վրա նկարվող ամերիկա-ռուսական պայքարի քաղտեխնոլոգիան անողոք է նույնիսկ սիմվոլիկայի մակարդակում:
«Американ бой, уеду с тобой, прощай Москва» երգի տակ էր պարում Մեդվեդև Դիման: «Քոմեդի քլաբի» հետ հանդիպման ժամանակ: Մեր Գարիկի հետ: Գիտենք, որ իրենց Դիման, մեր Գարիկը բոլորովին այլ երգի տակ են պար եկել, բայց ինչ-որ մեկին վիզ պետք էր, որ վերը նշված երգը «պտտվեր» տարածաշրջանային զարգացումների ֆոնին. ասելիքը բոլորին տեղ հասցնելու համար: Ինչևէ:
Հետաքրքիր է երկուստեք պասաժը նաև Ադրբեջանում: Ռուսաստանն ու իր չեկիստներն ահավոր վախեցած են ու մտածում են` հնարավոր է մեկ էլ... ու «տրումբեն պայթի». ինչ-ինչ պատրվակներով ԱՄՆ-ը զորամիավորման նման մի բան մտցնի Ադրբեջան: Լավ վախեցած ռուսոֆիլները պնդում են` «բա որ կատուն գա մեզ վրա՞»: Այն է` բեն Լադենի մահը դառնա պատճառ, հաճելիի ու օգտակարի կոնֆիգուրացիա «պարգևի» Նահանգներին:
Հիշենք, որ բենի կասկածելի մահվանից (կամ` անմահությունից) հետո պետդեպը հրահանգեց իր բոլոր դիվանագիտական «մասնաճյուղերին»` ուժեղացնել դեսպանատների հսկողությունը, լինել զգոն, «ընկերոջ համար կյանքը տալ» և այդպես շարունակ, որովհետև հնարավոր է, «անհրաժեշտության դեպքում», «տեղի ունենա» ամերիկյան որևէ դեսպանատան պայթեցում (տեսա՞ք, որ «տրումբեն պայթեց»): Ասենք` Ադրբեջանում (հիշո՞ւմ եք` ինչ-ինչ սպասվող ահաբեկչության մասին էր խոսվում, իր քաղաքացիներին ԱՄՆ-ն զգուշացնում էր):
Այսպիսով, ռուսական «շպիոնամանիստները» հաշվել ու գտել են, որ հնարավոր է այդ «ուսիլեննայա»-պայթյուն կոնֆիգուրացիան էլ պատճառ դառնա, ասենք` Ադրբեջանում որոշակի զորամիավորում-պահապանների կորպուս մտցնելու համար, ինչը միանգամից հարավկովկասյան բալանսը նոր ընթերցման առաջ կկանգնեցնի:
Սա, իհարկե, հիպոթետիկայի ոլորտից է: Առայժմ: Պրագմատիկ ռեալպոլիտիկում Ռուսաստանն օրերս հասավ նրան, որ «տյունինգի» կանգնեցվեց ոչ թե տարածաշրջանը, այլ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, ինչը նշանակում է ռուսական ռազմական ներկայություն Ադրբեջանում` Հայաստանում քառասունիննամյա ներկայության խիստ օրհնված ոտքի կողքին:
ԱՄԵՐԻԿԱ, Ա՜Խ ԱՄԵՐԻԿԱ. ՔԱՇՈՒՄ ՏԱՆՈՒՄ ԵՍ` ԱՄԵՐԻԿԱ
Ի՞նչ է անում Հայաստանում Ռուսաստանը, բոլորիս է հայտնի: Բայց մի բան ոնց որ աչքաթող արինք վերջերս: Իր սապոգի ներկայությամբ, «մոչիտի» իր հարատև փիլիսոփայությամբ մեռնելու աստիճանի մեզ հոգնեցրած Ռուսիան մի հետաքրքիր քայլ արեց, փաստորեն: Ասում էր` բանակցում է, գազի փոխված գինն արդեն ուղարկել է «ՀայՌուսգազարդ», վարչապետ Տիգրան Սարգսյանն էն օրն ասաց` նետ, գազի գինը սահմանի վրա փոփոխություն չի կրել:
ՈՒտենք Ռուսաստանից տրված այս եզակի բլիթը, չզկռտանք ու շատ արագ վազենք բժշկի մոտ` ստուգման (ձրի պանիրը թակարդում է լինում. էսօր ոչ մեկին չենք բարևելու, ոչ Օսկանյանին, ոչ էլ ԱԺ-ին. թեմայի շրջանակներում չէ):
Մի քիչ էլ հիշենք Բորդյուժայի կազմակերպած «վեչերը»` ՀԱՊԿ-ի «ծեփամածիկով» (էն Քոչարյա՞նը յուր մատղաշի հետ ընչի լքեց Հայաստանը), հիշենք Բորդյուժայի արտահայտած «պանրային» մտքերը` պատերազմի դեպքում Հայաստանին ՀԱՊԿ-ի օգնությանը «նվիրված», ու դիտենք ամերիկյան պասաժը:
Էլ ավելի հետաքրքիր են ամերիկյան մոտեցումները մեր և Ադրբեջանի դեպքում (Վրաստանը, ինքնին, հասկանալի է):
ՈՒրեմն և այս պահին դերակատարությունն այսպիսին է. բլիթը` մեզ, մտրակը` Ադրբեջանին: Մենք միամիտ չենք: ԱՄՆ-ի մտքինն Ադրբեջանն է, չնայած և՛ այս, և՛ անցյալ (ներեցեք, բայց պարտավոր ենք բարևել մեր երանելի հայրենակցին` Բժեզինսկուն, որը գիտի, որ Հայաստանն առանցքային է ալամ աշխարհի, էլ առավել` տարածաշրջանի համար, և մենք կիսում ենք նրա տեսակետը, սակայն բոլորովին այլ նկատառումներով. մի ասող լինի` սիրելի Զբիգնև, ընչի՞ չես մի հատ զանգում, մեր կարծիքն իմանում) ժամանակահատվածում, ոնց նայում ենք, ԱՄՆ-ը խստորեն կարևորում է Հայաստանը:
Նալբանդյանը Փարիզ-Վաշինգտոն տրանզիտով այնպիսի մի պասաժ արեց (մինչ նա պասաժիստություն էր անում, մեր օրենսդիրն ու կառավարությունը «որոշեցին», որ Նալբանդյանը, ավելի ստույգ` նրա ԱԳՆ գերատեսչությունը փիս-փիս բաներ է արել. ֆինանսներ է մսխել` գնելով ավտոմոբիլներ. խանդո՞ւմ են, որ նոր արևմտյան ֆավորիտ է հայտնվում, եսի՞մ…)` հունիսի վերջին նախատեսված Մեդվեդև-Ալիև-Սարգսյան հանդիպման նախաշեմին, որ գաբալայացվող, հընթացս էլ Բորդյուժայի դեմ հանդես եկող Ադրբեջանը պետք է փորձի հասկանալ, որ էս խաղում Հայաստանը կարևորվում է, որովհետև փոխզիջումների պետք է գնա ինքը, և իր դեպքում արդեն ԱՄՆ-ն է ոտքը պեդալին դրել:
Եվ որքան ողջամիտ, որքան խելամիտ, սապոգներից, պեդալից և հեղափոխություններից հեռու, այնքան լավ:
Որովհետև (և մեծ հաշվով) այս մեծ խաղը ո՛չ իր և ո՛չ էլ Հայաստանի օգտին չէ: Խաղն «այլոցն» է: ՈՒ երկուստեք օգտակարը` խաղից մինիմալ կորուստներով դուրս գալն է: Հայաստանը սա հասկանում է: Մնում է «յոլդաշը» հասկանա:
Կհասկանա՞, թե կհասկացնեն, կերևա:
Մենակ թե ուշ չլինի. մարտերն արդեն հարավկովկասյան մատույցներում են:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ

յուն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am