Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋԵԼՈՒ ԶԱՆԳԸ. ՀՀԿ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋԵԼՈՒ ԶԱՆԳԸ. ՀՀԿ
01.07.2011 | 00:00

Զարմանալիորեն հետաքրքիր դասավորվեց այս կուսակցության ճակատագիրը: ԱՄԿ-ից եկավ հասավ անկախության օրեր: Հիմա էլ` տեսնում եք:
ՄԻ ԱՍԱ` ԵՐԲԵՔ
Եթե 90-ականներին որևէ մեկը «պոլի փետ սիրող» ՀՀՇ-ի կենդանի ներկայությամբ ասեր, որ այս կուսակցությունն է լինելու հաջորդ «իշխողը» և այն էլ` տասնյակ տարիներ, ՀՀՇ-ի ուշքը տեղում կգնար:
ՀԱԲ-ի, ԱՄԿ-ի խորքե՞րն էին պատճառը, թե՞ Նժդեհի ոգին իր միստիկ գործն արեց, այնուհանդերձ, կուսակցության քաղաքական ու ճակատագրական անցումները եթե ոչ սիմվոլիկ, ապա հաստատ` խիստ ուշագրավ ստացվեցին:
Հենց միայն նրա լիդերների ճակատագրերի տարողականությունը հետազոտման առանձին նյութ է: Թողնենք այն ժամանակներին, իսկ այս փուլի համար ֆիքսենք. կուսակցությունը կրկին կանգնած է տրանսֆորմացիոն շրջափուլի առջև:
Այսպես մեկ էլ, թերևս, եղել է, երբ Վազգենը փորձեց մի քանի հոգանոց «Հանրապետականից» լուրջ-իշխող կուսակցություն սարքել:
Ասենք միանգամից. այս կուսակցության եզակի ու մնայուն բրենդը նրա պահպանողական գաղափարախոսությունն է: Գումարած` ԱՄԿ պատմությունը: Վազգենը սա լավ էր որսացել: Գումարեց դրան լծակներ, կառույցներ, այդ ռեակցիայից ստացավ մրցունակ կուսակցություն, որը դեռ պոդիումին է:
ՀՀԿ-ն այսօր կրկին վերաիմաստավորման խնդրի առջև է կանգնել: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին, և դեռ նախորդի նախորդ համագումարին (երբ պատրաստվում էր նախագահական ընտրությունների), հայտ ներկայացրեց` ՀՀԿ-ն պետք է դառնա եվրոպական տիպի պահպանողական կառույց:
Ոչինչ չարվեց այդ ուղղությամբ: Պատճառները բազում էին: Նաև` պահը չէր հասունացել:
Այսօր` նոր ընտրությունների, աշխարհում տոտալ վերաձևումների, նոր էներգետիկայի նախաշեմին, այլևս անհնար է այսպիսի ՀՀԿ-ով խաղալը:
Կարծում ենք, քայլեր կարվեն` կուսակցությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու, հնարավոր նոր առաջարկով ներկայանալու: Այդ ուղղությամբ ակնհայտ որևէ շարժ առայժմ չկա, սակայն ընդերքային պրոցեսներ, կարծես, ընթանում են: Գոնե Սերժ Սարգսյանի գլխում: Ինչպիսի դրսևորում դրանք կունենան, ժամանակը ցուց կտա:
Այնուհանդերձ, ՀՀԿ էվոլյուցիոն, եթե կուզեք` «տյունինգի» գործընթացին, ինչպես միշտ, խանգարելու են`
ՀՀԿ-Ի ԹԵՎԻԿԸ, ՏՈՏԻԿԸ, ՎԶԻԿԸ
ՀՀԿ-ի այիբները բազում ու բազմաթիվ են` կուսակցության քարացում, պատեհապաշտների կարծրացող բանակ, չինովնիկական կաստայի ահռելիություն, սերունդների և շահերի բախում, անհատականության դրսևորման ահավոր ցածր շեմ:
Սերժ Սարգսյանի համար ընդդիմության հետ երկխոսելուց ոչ պակաս կարևոր հարց է նաև սեփական տանը` կուսակցությունում, ստեղծվելիք խաղատախտակը, նրա վեկտորալ համամասնումը: Գաղտնիք չէ, որ այսօր ՀՀԿ-ում ոչ այնքան վերը նշված «պարամետրերն» են խանգարում, որքան ՀՀԿ ներքին, ընդերքային պայքարը, որն էլ համամասնական ցուցակ «շինելու» այս նախափուլում առավել «հետաքրքիր» դրսևորումների կարող է հանգել:
Գիտենք, ՀՀԿ-ում կան Անդրանիկ Մարգարյանի, Հովիկ Աբրահամյանի, Ռոբերտ Քոչարյանի, Կարեն Կարապետյանի, Տիգրան Սարգսյանի և վերջապես` սպասվելիք երիտասարդների թևեր, և որքան էլ Գալուստ Գրիգորիչը ժխտի, որ «մենք ոտեր, թևեր, ձեռներ, վզեր, կոկորդներ» չունենք, փաստն առկա է:
Դիտենք «թևարտադրության» հմայքները` մոտիկից:
Անդրանիկ Մարգարյանի թև. պայմանականորեն այն անվանենք ցենտրիստներ. այս թևը գրեթե ամբողջությամբ, հավատարմորեն, արագ ու շատ սահուն ինտեգրվեց Սերժ Սարգսյանի խաղին. Ռազմիկ Զոհրաբյանը, Մուշեղ Լալայանը, Ռուբեն Թադևոսյանը, Վազգեն Կարախանյանը, Սամվել Նիկոյանը և, իհարկե, Գալուստ Գրիգորիչը (վերջինս կարծես ստանձնել էր նաև «թև-ոտիկների միջև» աքլոր-հաշտարարի դերը. իսկ վերջին շրջանում Սերժ Սարգսյանի քայլը` Արմանի «գույքագրումը», ընդհանրապես «ցեղորեն» հավատարմացրեց նրանց): Որոշակի բացառություններով ՀՀԿ այս կորիզը կդառնա ՀՀԿ համամասնական ցուցակի հենքը` գաղափարախոսական, ֆասադը պահելու համար: Բայց, հաստատ, չի լինի շարժիչ ուժը (շարժիչի մասին` ներքևում):
Քոչարյանի մարդիկ: Դավիթ Հարությունյան, Կարեն Ճշմարիտյան, Վարդան Այվազյան… Ամեն բան կախված կլինի, թե ինչ կպայմանավորվեն Սերժն ու Քոչարյանը: Հասկանալի է` մեկընդմիշտ բացառվում է Քոչարյանի վերադարձը: Որպես բարի կամքի արտահայտություն, Սերժ Սարգսյանը որոշակի «սկիդկաներ» կարող է անել վերջինիս համար` հաճելին օգտակարի հետ համակցելով: Անուններ չտանք, այնուհանդերձ, տեղյակ ենք, որ նույն Արմեն Գևորգյանը ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը հաճեցավ` ընդդեմ «որոշների» ՀՀԿ-ացված տեսնել Տիգրան Սարգսյանին ու նրա երիտթիմին, Արմեն Գևորգյանն անչափ շատ էր նեղացած, որ իրեն չի առաջարկվել` անդամակցելու ՀՀԿ-ին: Կարծում ենք` առայսօր նա սպասում է այդ առաջարկին, որն այդպես էր չի արվում:
Սերժ Սարգսյանն անելու է ամեն ինչ` Քոչարյանի թողած ժառանգությունից լիովին ազատվելու: Ընդ որում, ոչ այնքան «ժառանգորդների», որքան նույն Քոչարյանի վստահելի «պորտնյոր» չլինելու, խաղը չպահելու, ժամանակին Սերժ Սարգսյանին ահավոր վնասելու պատճառով. «Ռ պՋց տՏվՑվՏ», որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը հանգիստ պաշտոնավարի:
Ընդ որում, Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, Քոչարյանի թիմի հետ խաղում է նույնպես շատ հետաքրքիր. թույլ է տվել, որ նրանք ինտեգրվեն ոչ թե Քոչարյանին, այլ Հովիկ Աբրահամյանին: Որպես չարյաց փոքրագույն:
Հովիկ Աբրահամյանի «թևիկ». փորձագետներն այն համարում են ռեակցիոն. մենք իրենց համարենք ձախեր, ոչ միայն այն պատճառով, որ հիմքում կան գնալու այլ տեղ չունեցող քոչարյանականներ (Դավիթ Հարությունյանին Ծառուկյանը դեռ 2007-ին չէր ուզում տեսնել, իսկ Վարդան Այվազյանը լիքը ծառայություններ է մատուցել Հովիկ Աբրահամյանին. ըստ չար լեզուների, Սերժ Սարգսյանից և ՀՀԿ-ից հայտնի պատմության պատճառով «նկատողված», ՀՀԿ-ի հետ որևէ օրգանական կապ չունեցող այս Վարդանին օրերս Հովիկ Աբրահամյանը տարել-հասցրել է նախագահական` Սերժ Սարգսյանի մոտ ընդունելության, իբր օրինագիծ քննարկելու հույժ կարևոր «գործով», իրականում փորձել է Վարդանին Սերժի ներողամտությանն ու ինդուլգենցիային ներկայացնել, որպեսզի վերջինս նույնպես համամասնականում մի վարդանաչափ տեղ ունենա. տվե՞լ է այդ ինդուլգենցիան Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, կերևա առաջիկայում, սակայն, կարծում ենք, ՀՀԿ ցուցակը «բեզռազմեր» չէ):
Քաղաքական գործընթացներն ակնհայտորեն արձանագրում են Հովիկ Աբրահամյանի «թուլացում» (հաճույք ստացեք դրանից, «նաչալնիկ»): Եթե ելնենք մաքուր ՀՀԿ-ականության տեսանկյունից, ապա Հ. Աբրահամյանն առանձնապես ՀՀԿ արմատներից, միս ու արյունից չի սերում: Նաև հիշենք իր ու Վազգենի հարաբերությունները, «լիչնի նիպրիյազնը», հետո էլ Անդրանիկ Մարգարյանի հետ հարաբերությունները (օրինակ, մեզ հետ զրույցում Ա. Մարգարյանը մի անգամ ասաց` անընդհատ վզիս զգում եմ իր շնչառությունը. հիշենք, որ Հովիկ Աբրահամյանը «մի անգամ» էլ էն ժամանակ էր «սամալյոտից» իջել ու «սամալյոտի միս» ուզել, իմա` վարչապետ դառնալ ցանկացել` Ա. Մարգարյանի կենդանի վարչապետության կողքին. ասում են` Անդոն դա երբեք նրան չներեց. հա, որ կալի վրա ենք` մի ՀՀԿ-ական հուշ էլ պատմենք. Անդրանիկ Մարգարյանը 2005-2006-ի կողմերն ուզել էր Հովիկ Աբրահամյանին նշանակել իր առաջին տեղակալ, Սերժը խորհուրդ չէր տվել):
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի թևին, ապա վերջինս նույնպես ունի համախոհների իր թիմը, որն ապագա վարչապետի հարցում (հասկանալի է, չէ՞, որ «թևերի» մոտ ներքին անհանգստությունը պայմանավորված է բացառապես այս խնդրով) շատ ավելի կներձուլվի Հ. Աբրահամյանի թևի հետ, չնայած երկուսի ակնկալիքներն էլ նույնական են, այնուհանդերձ, նրանց «մերձեցման երեկոն» շատ ավելի հավանական է, քան երիտթևի հետ մերձեցման հեռանկարները:
Ընդ որում, ինչպես նկատել եք, այս թևը վերջին շրջանում ոչ բացահայտ, սակայն լուրջ ու քողարկված պայքարի մեջ է նոր, երիտասարդ թևի հետ։
Այսպիսով, Հովիկ Աբրահամյան-Կարեն Կարապետյան թևերը կփորձեն ՀՀԿ-ում «պահպանողական» խաղալ: Նախագահականի երիտասարդների և վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմերը կպահպանեն մոդեռնիզացիոն ճակատը` փորձելով ՀՀԿ-ն դարձնել եվրոպական տիպի պահպանողական կուսակցություն: Սրանց էլ անվանենք աջեր:
Ո՞Վ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ոնց տեսնում եք` Սերժ Սարգսյանը շատ հետաքրքիր մանևրի է գնում նաև ՀՀԿ տրանսֆորմացիոն հարցում, ստեղծելով այնտեղ զարգացման մինի մոդել, որը հարկավոր պահին կարող է լինել հարկավոր տեղում:
Այո, վարչապետի ու նախագահականի երիտասարդ թիմից ստեղծվելու է մոբիլ թիմ, որն ապագա խորհրդարանում նույնքան մոբիլ-դինամիկ արձագանքելու է խորհրդարանում և ընդհանրապես քաղաքական դաշտում տեղի ունեցողին:
Եվրոպաներում, ամերիկաներում ուսանած այս տղերքը (գուցե նաև աղջկերքը) լինելու են Սերժի պատասխանը Չեմբեռլենին` բոլոր ուղղություններով. ա) ՀԱԿ-ի ներկայացվածությունը պառլամենտում ենթադրում է իշխանական հարվածային-մտավոր մի այնպիսի ջոկատի գոյություն պառլամենտում, որը կկարողանա գաղափարական-դիմադիրի ֆոնը կարելվույնս ապահովել, բ) ՀՀԿ-ական աջերի երիտասարդ այդ մոբիլ խումբը փորձելու է նոր որակ բերել պառլամենտին, մեկ քայլ առաջ անելով անգամ ՀԱԿ-ից: Գաղտնիք չէ, որ այսօրվա պառլամենտը եվրոպական կառույցների համար նոնսենս է` իր «բաղադրությամբ», մասնակցությամբ, օլիգոպոլիկ ստրուկտուրիզացիայով:
Ահա և հասանք ամենացավոտ հարցին. ինչպե՞ս է լուծվելու ՀՀԿ-ում այս հարցը: Ասենք միանգամից. տեղեկություն ունենք, որ Հայրապետյան Ռուբենի օրինակին է հետևելու նաև Սամվել Ալեքսանյանը, և կարծես թե նա նույնպես չի դնելու իր թեկնածությունը (պիտի «փորձի ունենալ» ինտելեկտուալ-մեծամասնական ներկայացուցիչներ պառլամենտում, ինչպես ցայս ունի` ի դեմս Կորյունի):
Որպես օրինակ մնացածների համար:
Այնուհանդերձ, չպետք է բացառել նման` «մասնակի օլիգոպոլիկ» շերտի որոշակի ներկայացվածությունը պառլամենտում (չմոռանանք, որ նույն Ռուսաստանում միլիոնատեր Պրոխորովը կուսակցություն է ստեղծում` վարչապետի հավակնությամբ, այնպես որ իշխանության և բիզնեսի սերտաճումը դեռ քաղաքական դաշտին երկար կուղեկցի):
Մեծամասնական ընտրակարգով նման կարգի սուբյեկտների առկայությունը պառլամենտում, եթե` անկեղծ, «բխում» է որոշակի ՀՀԿ «անհրաժեշտությունից»:
Մի ընկեք, համբերեք, բան ենք ասում: Եթե երիտասարդների մոդեռնիզացիոն, մոբիլ խումբը ՀԱԿ ինտելեկտուալ ներկայացվածության կողքին գաղափարական «ֆրոնտալ» կռիվն է ապահովելու, ապա քանի որ մեր պառլամենտն ու համակարգն ինքնին դեռ չեն հասել «գաղափարայնության պիկին», պառլամենտում էլ երբեմն «տղայական»-ֆրոնտալ մարտեր կլինեն, մի երկուսը պետք կլինեն համամասնությունը պահելու (համ էլ` լրագրողների կյանքը միօրինակությունից փրկելու) համար:
Այնպե՜ս որ, չե՛նք տխրելու:
Հարցնում եք` բա ո՞վ է լինելու ՀՀԿ վարչապետը: Հարցնում եք` պատասխանում ենք: Չգիտենք: Կամ էլ` գիտենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ