«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱ՞Ր

ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱ՞Ր
21.06.2011 | 00:00

Մերն ուրիշ է: Ավելի շուտ, ոչ թե ուրիշ է, այլ փուլափաթեթային է: Սերժը խոսեց: Լևոնը պատասխանեց: Լևոնը խոսեց: Սերժը պատասխանեց:
Լևոնի հերթն է:

«ՍԻՐՈ՞ՒՄ ԵՔ ԻՐԱՐ։ ԲԱ ԴԵ, ԱՄՈՒՍՆԱՑԵՔ, ԻՆՉԻ՞ ԵՔ ՄԵԶ ՆԵՐՎԱՅՆԱՑՆՈՒՄ»
Չէ, «ներվայնացողը» մենք չենք: Էն գլխից էլ մեզ համար տեսանելի էր, որ գնում է բարձրագույն պարտիա. գրագետ, խելամիտ, այո, նաև ինտրիգներով հագեցած (ի՜նչ քաղաքականություն, որ ինտրիգ չունենա. Մեդվեդևն ասաց, չէ՞, էն օրը), որն առաջին հերթին օգտաշահ է երկրի, պետության համար:
«Նյարդում» է այս երկխոսությունից տուժող կողմը, այսպես կոչված, երրորդ ուժը: Դարչնամոխրագույն, պրոգրեսը չընկալող, ցանկացած լավ բանից սրտները կծկվող (սրանց մասին բանաստեղծուհի Տանյան ասում էր` երևի կյանքում մի նորմալ տղամարդ-կնիկ տեսած-սիրած չեն): Որովհետև իրենց համար տեղ չկա քաղաքական «палитра»-ում. «պեյզաժը» բավականին «ժիվոյ» է, որպեսզի իրենց ռեակցիոն մտածողությունը, մեռելոտությունը հանդուրժի, լուսանցք չշպրտի:
Նոր, առավել լուսավոր ու հանդուրժող մշակույթ է գծվում հայոց մեջ: Ընդ որում, նախ` ենթագիտակցական մակարդակում, իսկ «դարչնագույնները» ռեաբիլիտացիայի, որպես գենետիկա, ընդունակ չեն, նրանց սնուցումը բոլորովին այլ էներգետիկ «կենտրոններից» է:
Այո, նոր խաղ է գնում տեսակի կյանքում, և գիտակցված, թե ոչ, Սերժն ու Լևոնը փակում են իրենց` մեր սերնդի շղթան: Ի՞նչ արդյունքով, ցույց կտա կյանքը: Բայց քանի որ խոշոր հաշվով խաղն իրենք չեն սկսել (ճի՛շտ է Սերժը. խաղը, այո, որևէ մեկի ճնշման արդյունք չէ), այն Աստծու «խաղն» է մեզ հետ:
Իսկ Աստված որ սկսում է, վերջացնում էլ է, ուստի կամենանք-աղոթենք` խաղն ստանձնած Սերժն ու Լևոնն իրենց ամբիցիաներից դենը տեսնեն` այն ճիշտ ավարտելու համար:
Իսկ մենք մտնենք քաղաքական դաշտ` վերջին ֆիքսումով. ընդդիմադիր ու իշխանական թիմերը նույնպես ներքին` տրանսֆորմացիոն պատրաստություն չունեն այս գործընթացի համար (այս մասին` ներքևում):
Այսպիսով, Սերժի ուրբաթ օրվա ասածները ՀԱԿ-ի «լյավ չհասկանալը» տարակուսանքի տեղիք տվեց: Ի՞նչ կար չհասկանալու: Լևոնն ասել էր` սկսում ենք ֆորմալ երկխոսության փուլը: Սերժը պատասխանել է` հա, սկսում ենք: Լևոնն ասել էր` օրակարգը «դզենք», եթե չեք ուզում մերով առաջնորդվենք: Սերժը` օրակարգը «դզեց» և «օգլասիտ» արեց «վես սպիսոկը»: Մի բան էլ ավելի: Քիչ ներքևում` «ավելիի մասին», բայց որ ՀԱԿ-ի պատասխանը, հասկանալիորեն, միտված էր ժամանակ շահելուն, էսպես` մի տասն օր, մինչև Սերժը կգնա Կազան-հետ կգա, կտեսնեն` ինչ է լինում, ումով է լինում, որից հետո Լևոնն իր նույնքան չքնաղ «հա՜»-ն կասի Սերժին` միմյանց հետ երկխոսելու (ու ոչ թե բանակցելու), շարունակականություն ապահովելու մասով:
Հասկանալի է, չէ՞, որ ընդունվելու է վերջին տարբերակը` կոալիցիոն ու ՀԱԿ պատվիրակությամբ բոլոր հարցերը համատեղ քննարկելու:
Այո, Սերժն ու Լևոնը խաղի ընթացքում լիուլի մանևրի տեղ են թողնում միմյանց համար: Ինտրիգը կշարունակվի մինչև հունիսի երեսունը, ժողովուրդը շնչակտուր-ակտիվ կգնա միտինգի` մի իմանա, ոնց է «տեղը դնում» Լևոնը Սերժին: Լևոնն էլ, ինչպես ասացինք, գրագետ «կպատասխանի» հա՛մ Սերժին, հա՛մ ժողովրդին:
Ստանդարտ-հավանական լուծումն ընդդիմություն-իշխանություն խաղում սա է: Որովհետև и ежу понятно, որ ոչ մի բան էլ Կազանում չի լինելու. առավելագույնը, որ կլինի, բարի կամքի ինչ-որ փաստաթուղթ ստորագրելն է:
Անհավանական է, այնուհանդերձ, երբեք չենք ասում երբեք, և Կազանում «թուղթ» է ստորագրվում` սկզբունքներ պարունակող, որով էլ սկսվում է Ղարաբաղը «ծախելու» գործընթացը (ՀԱԿ-ի և Քոչարյանի «շարքերում» այսօր ջանք ու եռանդ չեն խնայում` ապացուցելու, որ երկու շրջանները հաստատ հետ ենք տալիս, եթե դեռ «չենք տվել» ոչ մի բանի դիմաց, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև այս հարցով արդեն իսկ «պայմանավորվածություն» կա: Աբսո՛ւրդ):
Ինչպես ցույց են տալիս զարգացումները, ֆորս մաժորի առնչությամբ ևս Սերժ Սարգսյանի և ՀԱԿ-ի միջև համաձայնեցված գործընթաց կարող է խաղարկվել. ա) արտահերթ ընտրությունների մոդիֆիկացիա` ընդդիմության պահանջով (հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանն այս փուլում բանակցային գործընթացում ընդամենն ուզում է իմիտացիոն տեղաշարժ ապահովել, Ղարաբաղի շուրջ օղակը նեղանալու դեպքում վերջինս նույնպես շահագրգիռ կլինի արտահերթ ընտրությունների անցկացմամբ): բ) Ընդդիմությունը պահանջում է անպայմանորեն Ղարաբաղը ևս կողմ դառնա բանակցային գործընթացում: Նույնը պահանջում է Ղարաբաղը: Հետո էլ, երբ Ղարաբաղը դառնում է կողմ, գնում-ասում է` հը՛ը, համաձայն չեմ, որովհետև… մի խոսքով այսպիսի մաքոքային խաղարկումներ: Ինչի հավանականությունն էս գլխից բացառվում է, որովհետև հնարավոր չէ, որ Ադրբեջանը ստորագրի` «ոչինչ որոշված չէ, եթե ամեն ինչ որոշված չէ» փաստաթղթի տակ, ուր կա Ղարաբաղի ինքնորոշում` ապագա պլեբեսցիտի ու միջանկյալ կարգավիճակի հետ համատեղ:
ՈՒստի մեր ընդդիմությունն ու իշխանությունն «ստիպված» են լինելու բանակցել «երկրի զարգացման կարևորագույն հարցերի լայն շրջանակում»:
Ընդ որում, Սերժի ուղերձում ահագին հետաքրքիր ենթատեքստեր էլ կան: Սևով-սպիտակի վրա Սերժն ասում է. «Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունելու ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմին և լսելու նրանց»:
Հետաքրքիր է, ինչո՞ւ ընտրությունների հետ կապված հենց ԱԺ նախագահը պետք է ընդունի ՀԱԿ-ին. հասկանալի է, չէ՞, հաստատապես չի մատնանշվում այդպես էլ իրականություն դառնալու հնարավորություն չունեցող ապագա շտաբի պետի (բարև, «նաչալնիկ», այո. ա՜յ «սե՜նց»` թունավոր, չար, նախանձ-կծանն ենք` հա՛ֆ-հա՛ֆ) «հանգամանքը»: Այլ օրակարգում արտահերթ ընտրությունների բացառմանը զուգահեռ, Սերժ Սարգսյանը տողատակում ակնարկում է օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև «չգրված օրենքների» քննարկման տարբերակը:
Ինքնին հասկանալի է, ապագա ԱԺ կազմը պետք է «տյունինգ» արվի «մի ուրիշ ձև»: Այն պետք է ոչ միայն համապատասխանի ներքաղաքական «палитра»-ին, այլև դույզն-ինչ ինտելեկտուալանա` բացառելով քրեաօլիգարխիկ տարրի հայտնվելն այնտեղ: Ինչի դեմ, ի դեպ, պայքար է սկսել Սերժ Սարգսյանը, որն առանձնապես մեծ ՕԳԳ չունի: Գաղտնիք չէ նաև, թե մեր պառլամենտի որակի խնդիրն ինչպես է անհանգստացնում դրսի բոլոր կառույցներին, և այս մասին վերջիններիս ներկայացուցիչները խոսում են խիստ բաց և անթաքույց:
Այո, Սերժ Սարգսյանը ցանկանում է նոր պառլամենտ, «իշխանական» նոր պատգամավորներով: Ավելի տանելի: Սակայն որոշակի և հասկանալի խնդիրներ նրան հնարավորություն չեն տալիս գալ-հասնելու այդ նպատակին` առանց մեծ կազուսների: Այդ հարցում ՀԱԿ-ն աննախադեպ գտածո է, և նրա օժանդակությունը` «արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարևոր քաղաքական նոր մշակույթ», անգնահատելի կարող է լինել:
Հենց միայն քարոզչության տեսանկյունից այդ քայլը կլինի երկուստեք գամբիտ` ՀԱԿ-ի ու Սերժի «լավը չուզողների» համար:
Նույն կոնտեքստում է նաև կառավարության հետ սպասվելիք երկխոսությունը` օլիգոպոլիկ, կոռուպցիոն և այլ կոնտեքստներում, որի դեպքում ևս հաճելին կհամակցվի օգտակարի հետ. ու մի քիչ «կպայքարեն», կսանձեն անսանձ «օլիգոպոլիկներին», նրանց քաղաքական ամբիցիաները, երկու քիչ էլ` նույն դրսին ցույց կտան հայոց ահեղադղորդ ժողովրդավարության խոշորամասշտաբ հմայքները:
ՌՈՄԱՆՍ ԱՆՍԵՐ
Ակնհայտ է, չէ՞, ՀԱԿ-ն ու Սերժենք իրարից նաև թաքուն դժգոհ են: Սերժենք, որ Լևոնն առաջ ընկավ ու «ալբալը» հրապարակեց իրենց պատվիրակության կազմը` կենսագրությամբ-բանով: Ցույց տալով, որ «պապան» ինքն է: Խաղի: ՀԱԿ-ն էլ «բեսամթ դիլխոր» է, որ իշխանական պատվիրակության բուն կազմում (մեր նախորդ նյութում ողջ կազմը «հեղինակել» էինք, պարզապես մեկ ճշգրտում` ՕԵԿ ֆրակցիայի նախագահ Հեղինե Բիշարյանին կփոխարինի Խաչիկ Հարությունյանը) շատ հայտնի մարդիկ չկան, որ վարչապետը, ԱԺ նախագահն այդ հանձնախմբում չեն:
Ավելին, Սերժը «նախագահի միջամտության հարցերը» վերապահել է ոչ թե իրեն, այլ իր աշխատակազմի ղեկավարին: Այսպես ասած` ստանձնել է «արբիտրի» դերը: Ինչն էլ, ըստ ամենայնի, ՀԱԿ-ի ինքնագիտակցությունը «նեղսրտացրել» է:
Չնայած ներքին խոր համոզմունք ունենք, որ աշնանը Սերժն ու Լևոնը կհանդիպեն միմյանց: Տետ ա տետ, հրապարակավ:
Կա անչափ կարևոր մեկ խնդիր ևս, որին բախվում ես, երբ լրագրողական-կոնֆիդենցիալ զրույցի ես բռնվում կողմերի հետ. երկուստեք անչափ մեծ է միմյանց նկատմամբ արհամարհանքը, զզվանքը, անհանդուրժողականությունը, մեծամտությունը, ոչնչացնելու, բարձրից նայելու, այն է` քայքայման տանելու, լրումին չհասնելու պոտենցիալը:
Ինչն արդյունքի տեսանկյունից ֆիասկո է:
Եվ այնուհանդերձ հարց. պատրա՞ստ էին Լևոնն ու Սերժը ներքին, իրական մակարդակում նման երկխոսության: Թե դա լոկ գլխի, բանականության, կոնյունկտուրայի, քաղաքական և գլոբալ անհրաժեշտություն էր:
Ցավալի է, սակայն` երկրորդը: Դա նրանց որոնածը չէր, բայց և իրենք ունեցան քաղաքական կամք, գիտակցականություն դա անելու:
Ելնելով հայ գենի, հայ մենթալ պլանի, հայ տիեզերակարգի առանձնահատկություններից` հիշեցնենք. սկսված այսքան լավ, այսքան երազված, այսքան ճշգրիտ խաղը պահելու, շահելու, գենին նոր որակ, այնտեղ առկա բանալին օգտագործելու, կոդ բացելու համար հարկավոր էր առաջինը:
Որոշում` սեփական անձի հատակում, ներքին մղմամբ երկխոսության օգտին, որն էլ կօգնի շատ մաքրված դուրս գալու ամբողջ խաղից:
Այլապես մատն անխուսափելի է երկուսի, իսկ որ ամենացավալին է` բոլորիս, իսկ որ ամենաճակատագրականն է` տրված հնարավորության ու երկրի տեսանկյունից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ


Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ