«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ՆՍՏԵՑ ՈԶՆՈՒ ՎՐԱ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ՆՍՏԵՑ ՈԶՆՈՒ ՎՐԱ
31.05.2011 | 00:00

Հիշո՞ւմ եք` ՀՅԴ թևավոր խոսքը. եթե որոշենք, որ ՀՅԴ ընկերները պետք է լողի չեմպիոն դառնան, պետք է դառնան: Եթե ասվի` պետք է նստել ոզնու վրա, պետք է անհապաղ նստել… ոզնու վրա: ՈՒ նստում են:
Ընտրություններից առաջ միշտ է այդպես լինում: Համ էլ ՀՅԴ-ն իսպառ կորցնում է հիշողությունը: Մոռանում երիտթուրքերի, բոլշևիկների, ֆաշիստների, ԿԳԲ-ի ու «մնացածների» հետ համագործակցությունը (ԳՄ անդամ Լևոն Մկրտչյանն ասում է` «հանուն հայրենիքի»), մոռանում է Ելիզավետա Բարխուդարովնային, իր նախարարներին, նրանց արած «ղալաթները»:
Հանաք բան չէ` 117 տարեկա՜ն: Մանավանդ որ երկրում եզակի պատահող հանդուրժողականության մի այնպիսի մթնոլորտ է, ուր կրկին «դաշնակչութունն» անելիք չունի. «երեք հարյուր սվինի» ու «չորս ճակատի» չլինելու, աշխարհի զարգացման տենդենցներին չհամապատասխանելու պատճառով:
Էս անգամ էլ, փաստորեն, եղավ նույնը. ՀՅԴ-ն ամնեզիա ունեցավ, վերցրեց ու ԱԺ-ում պահանջեց «կառավարուչան» (էն Մնջոյա՞նն ինչերի մեջ էր մեղադրում ընկեր Հրանտին, դաշնակցությանը, որոնց ՀՅԴ-ն այդպես էլ չպատասխանեց, «իրադրության փոփոխության» պատճառով բանտից ազատվեց` այնտեղ ցմահ թողնելով իր կուսակից Արմենակ Մնջոյանին):
Բոլոր դեպքերում, դաշնակցության վերջին ամնեզիան քրոնոլոգիական առումով բավականին հետաքրքիր էր. քաղաքական կլինիկան համաժամանակյա հանդես էր գալիս տնտեսականի հետ: Դաշնակցությունը «հրաժարեցնում» էր կառավարությանը, որն էլ իրենց (և «մերձավորների») կարծիքով` «մեղադրել էր նախորդ կառավարություններին»:
Ընդ որում, որքան հասկացանք կառավարության պատասխանից` նախորդ կառավարությունների մասին խոսք չկա. իսկ սոցիալական և գյուղատնտեսական ոլորտներում այսօր կուտակված խնդիրները, ըստ այդ պատասխանի, մեկ օրվա ընթացքում չեն առաջացել. կուտակվել են տարիների ընթացքում:
Իսկ ո՞ւմն էին այդ պորտֆելները տևական տարիներ: Ճիշտ եք: «Դաշնակչութանը»: Այո, բոլորս գիտենք, և որքան էլ ցավալի է, ՀՅԴ-ն կերել է որբերի հացը` բնակարանների տեսքով: Կենսաթոշակայինի «տակ հայտնված» Խաչիկյանն էլ էսօր չէ, որ «այնկողմնային» թոշակներ է բաժանել, «ընտրական իրավունք» «կեղծել»` նույն այդ մեռելների հաշվին, որպեսզի երկու անգամ ընտրվի ՀՅԴ-ի պաշտպանած նախագահի թեկնածուն, ՀՅԴ-ն էլ հայտնվի պառլամենտում: Ընդ որում, ոնց հասկանում ենք` լռություն է կարծես որբ երեխաների որդեգրման դեռ չխոսվող ահավոր ցավոտ թեմայի շուրջ:
Գյուղոլորտը նույնպես «դաշնակչութան» «տՐՌՏՐՌՑպՑ»-ն է եղել տարիներ շարունակ: Եվ որքան էլ տարօրինակ` անտառի ցավոտ «ծեմածիկան», նույնիսկ «դաբաղի» (ինչ էլ լավ բառ է) «շուրջ» խոշորածավալ յուրացումները չեն այնտեղ առաջնային: Այլ, որքան էլ տարօրինակ է, շինարարական «յուրացումները»: Այն, որ «դաշնակչութունը» շինարարության նկատմամբ հատուկ թուլություն ունի, երևում է էլիտար շինարարության «մոնենտով»: Բայց որ, անգամ գյուղոլորտում, «շինիչ» բացթողումներ է թույլ տվել` այսօր ԱԺ-ում ահավոր բարձր` «բռնեցեք կառավարությանը» գոչող ՀՅԴ-ն, իսկապես հետաքրքիր է:
Կարելի էր կարծել, որ ՀՅԴ-ն այդով ինչ-որ մեկի կամ «մեկերի» համար է ճամփա բացում: Պառլամենտում դրսևորած սույն պոպուլիզմով ՀոՀիԴա-ն նաև իր խնդիրներն էր լուծում` ապագա պառլամենտում հայտնվելու «մոմենտով»:
Հանաք բան չէ, Քոչարյանի գնալով, ՀԱԿ-իշխանության երկխոսությամբ իրենց տեսակը թուլանում, վերանում է: Մեկ էլ տեսար, հին օրերի պես, պառլամենտում կրկին ընդամենը մեկ պատգամավոր ունեցան… Չնայած` հեչ վատ չէր լինի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ