ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«ՄԵՆՔ ԳԱՂԱՓԱՐԻ, ՆՐԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ»

«ՄԵՆՔ ԳԱՂԱՓԱՐԻ, ՆՐԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
01.07.2011 | 00:00

«Այսօրվա քաղբանտարկյալներն իշխանության, ոչ թե գաղափարի համար են պայքարում։ 60-ականների քաղբանտարկյալներից ոչ մեկը չգիտեր` կապրի՞, թե՞ կմեռնի։ Մենք գնում էինք դեպի մահ։ Մեզ աթոռը չէր հետաքրքրում»,- այս տեսակետը հայտնեց 60-ականների քաղբանտարկյալ ՍՈՒՐԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ, ով «Իրատես de facto» ակումբում նշեց, որ իրենց պայքարի տարիներին բոլորը, այդ թվում` որոշ հայ աղջիկներ, գիտակցաբար գնդակահարության էին գնում։
«Ովքեր կալանավորվում են գաղափարի համար, նրանք են քաղկալանավորներ։ Այսօրվանները մահապարտներ չեն, անկախացման պայքարի համար չեն տալիս իրենց կյանքը, իրենց գործունեությունն իրականացնելիս համոզված են, որ ոչ մեկն իրենց չի գնդակահարի»,- փաստեց Մելիքյանը` անդրադառնալով ներքաղաքական այսօրվա իրավիճակին։ «Նոր հավեր են եկել, երկաթե ձվեր են ածում։ Այսպես երկիրը կարող են կործանել։ Եթե իշխանությունը չմտածի ժողովրդի մասին, ժողովուրդն էլ չի մտածի այս երկիրը պահպանելու մասին։ Մենք չենք պայքարել ազատ, անկախ Հայաստան ունենալու համար, որ հիմա գաղթական դառնանք»,- հավելեց 60-ականներին «Հույս» ընդհատակյա կազմակերպության անդամ Սուրեն Մելիքյանը։
«Հանուն հայրենիքի» ՀԿ նախագահ ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ էլ նշեց, որ երեք տարի առաջ դիմել են իշխանություններին, որ Խորհրդային Միության քաղբանտարկյալներին, ընդհատակում գործունեություն ծավալած քաղաքական գործիչներին պատվոգրեր հանձնեն։ Այս տարվա հուլիսի 3-ին խնդրանքը վերջապես կյանքի կկոչվի։
Ի դեպ, Խորհրդային Հայաստանում եղել է 71 քաղբանտարկյալ, որոնցից միայն 11-ն են Հայաստանում, մյուսները կա՛մ մահացել են, կա՛մ արտասահմանում են։ Առաջին խմբակային ձերբակալությունը եղել է 1964-ին, որը հայտնի է «Յոթնյակ» անունով։ Ներսես Ներսիսյանը տեղեկացրեց նաև, որ դիմել են կառավարությանը` օգոստոսի 26-ը պետականորեն քաղբանտարկյալի օր ճանաչելու խնդրանքով, սակայն արձագանք դեռ չկա։
Հյուրերը նկատեցին, որ իրենց նպատակն է պաշտպանել քաղբանտարկյալների իրավունքներն ու պատմությունը ճիշտ ներկայացնել սերունդներին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ