-
10.10.2020|
13:00
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ 11 ժամյա բանակցություններից: Նա Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:
-
10.10.2020|
13:00
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 28 զինծառայող. Պաշտպանության բանակը հրապարակել է անունները։
-
10.10.2020|
12:57
Եվրասիայում հակամարտությունների կարգավորման ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն բարձր է գնահատել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ երկար խորհրդակցությունների ընթացքում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
-
10.10.2020|
12:50
Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին:
Լրագրողներին ներկայացնելով զրույցի մանրամասները, Շամպանն ասել է, թե Չավուշօղուն ըմբռնումով է մոտեցել իր դիրքորոշմանը:
-
10.10.2020|
12:49
Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում երեկ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասին, սկզբում նեղ, այնուհետ էլ ընդլայնված կազմով հանդիպմանը։
-
10.10.2020|
10:53
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՌԴ ԱԳ նախարարի խորհրդակցությունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքում զետեղել է Սերգեյ Լավրովի լուսանկարը:
-
10.10.2020|
10:41
Ադրբեջանի հարձակմանը Անկարայի աջակցությունը ակնհայտ ցույց է տալիս՝ ինչպես միջին տերությունը կարող է զսպել ռուս և ամերիկացի ծանրքաշայիններին՝ գրում է Ալեն Ֆրաշոնը Le Monde-ում:
-
10.10.2020|
10:04
Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն:
-
10.10.2020|
09:19
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր:
-
09.10.2020|
22:09
Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կողմերը չեն բացառում հրադադարը՝ սկսած հոկտեմբերի 9-ից կամ 10-ից՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին՝ հաղորդել է France-Presse-ը: