-
07.10.2020|
22:26
Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: Խորհրդարանը կոչ է արել կառավարությանը` ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։
-
07.10.2020|
22:18
Եվրոպական խորհրդի անդամ Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանում լիագումար նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախում Թուրքիայի աջակցությամբ պատերազմ հրարելու համար
-
07.10.2020|
22:14
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված մեծ ռիսկերի մասին՝ նշելով, որ Թբիլիսին շահագրգռված է իրավիճակի խաղաղ կարգավորմամբ, գրում է sputnik-georgia.ru-ն։
-
-
07.10.2020|
22:12
Ադրբեջանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Իրանի տարածքում արկերի պատահական հարվածի համար՝ չորեքշաբթի հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային:
-
07.10.2020|
22:07
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
07.10.2020|
22:07
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ժնև:
-
07.10.2020|
22:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
-
07.10.2020|
22:04
«Մեր տարածաշրջանը շատ զգայուն և կարևոր տարածաշրջան է: Նախ՝ մեզ համար շատ կարևոր է հողի, գյուղերի և սահմանամերձ քաղաքների անվտանգությունը: Լինի Արևելյան Ադրբեջանում, Արդաբիլում կամ այլ տեղ, հիմա Ղարաբաղի տարածաշրջանում երկու երկրների պատերազմը, որը տևում է մոտ 10 կամ 11 օր, մոտ է մեր սահմաններին»
-
07.10.2020|
22:02
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, այսօր Փարիզում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Թուրքիան ներգրավված է ղարաբաղյան պատերազմում։