-
11.10.2020|
14:37
Սան Ֆրանցիսկոյում նախօրեին հայ համայնքի բողոքի ցույցի մասնակիցները իշխանություններին կոչ են արել դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին ռազմական օգնությունը, հաղորդում է abc7news.com-ը։
-
11.10.2020|
14:35
Նյու Յորքում Հայաստանին աջակցող ցուցարարները շաբաթ երեկոյան կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը: Հայկական ծագմամբ ամերիկացիները փողոց էին դուրս եկել մեքենաների երկար շարասյուններով, մարդիկ դրոշներ են ծածանել:
-
11.10.2020|
14:34
«Ադրբեջանն անտեսել է մարդասիրական հրադադարն ու փորձել օգտագործել իր արյունալի հարձակումը շարունակելու համար: Դա զարմանալի չէ, և պետք է լինի տագնապալի ահազանգ ԱՄՆ-ի ու մեր միջազգային դաշնակիցների համար»:
-
11.10.2020|
14:33
Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները։ Մանրամասները շուտով, ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
11.10.2020|
14:32
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսմեն Բրեդ Շերմանը միանալու է Կալիֆոռնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային՝ ի նշան համերաշխություն Արցախի ժողովրդի:
-
11.10.2020|
14:31
Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
11.10.2020|
14:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքի իր էջում Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
-
11.10.2020|
14:30
Եթե առաջիկա մեկ-երկու օրում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը՝ ասուլիսում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
-
11.10.2020|
14:28
Ցեղասպանություն է իրականացվում մի ժողովրդի նկատմամբ, որը իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
11.10.2020|
14:27
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը զզվելի ագրեսիա է որակել Ադրբեջանի կողմից Արցախի Ստեփանակերտ, Շուշի և Մարտունի քաղաքների հրթիռակոծումը։