13.10.2020|
00:32
Ռազմական դրությունով պայմանավորված նախօրեին խորհրդարանը ԶԼՄ-ներին առնչվող որոշակի սահմանափակումներ ենթադրող նախագիծ ընդունեց։ Ըստ այդմ, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է։