-
13.10.2020|
14:18
Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսումից հետո միջազգային հանրությունը փորձում է գուշակել Թուրքիայի ձգտումներն այս հակամարտությունում, որում մինչև վերջին ժամանակներն Անկարան զուսպ դիրքորոշում ուներ:
-
13.10.2020|
14:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
-
13.10.2020|
14:14
ՄԱԿ-ը հիասթափված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաղորդագրություններից՝ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
-
13.10.2020|
14:12
Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ ընդգծելով, որ ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցի, մանկապատեզների շենքեր ու օժանդակ շինություններ:
-
13.10.2020|
14:10
Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար ռազմական գործողությունները շարունակվում են ավելի քան երկու շաբաթ: Նվիրատվությունների հավաքումն ավարտվում է հոկտեմբերի 13-ին երեկոյան:
-
13.10.2020|
14:08
Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգում՝ Պարսաբադ-Մողան սահմանային շրջանում, անօդաչու սարք է ընկել: Արդաբիլի նահանգապետի տեղակալ Բեհրուզ Նեդայը IRNA գործակալությանը հարցազրույցում հաստատել է անօդաչուի կործանումը: Ըստ Նեդայի՝ քննություն է սկսվել՝ պարզելու, թե որ երկրին է պատկանում՝ Ադրբեջանի՞ն, թե՞ Հայաստանին: Վթարը վնաս չի պատճառել:
-
13.10.2020|
14:06
ԵՄ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ երկուշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում:
-
13.10.2020|
14:03
Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ՝ տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
-
13.10.2020|
14:02
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարդասիրական հրադադարի իրագործման համար անհրաժեշտ քայլերը՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
-
13.10.2020|
13:59
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղա Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը չի կատարվում, դա համարելով անընդունելի։