-
16.10.2020|
13:17
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին շտապում է ստանալ Ադրբեջանին մատուցած իր ծառայությունների վարձքը և ադրբեջանական կողմին առաջարկում է հնարավորինս շուտ կազմակերպել միջպետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի նիստը, քանի դեռ չի ավարտվել հայ-ադրբեջանական պատերազմը:
-
16.10.2020|
13:16
ԱՄՆ-ը և Ֆրանսիան պետք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը հարցազրույցում:
-
16.10.2020|
13:14
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ հայտարարությանը, թե իրենք հուսով են, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադբրբեջանից:
-
16.10.2020|
13:11
Եվրոպայի ամենակարևոր միջպետական մայրուղիները հայ համայնքները փակել են։ Երթևեկությունը կաթվածահար է Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա։
-
16.10.2020|
13:09
Բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը Facebook- ի իր էջում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հայ գերիների գնդակահարման տեսանյութը.
-
16.10.2020|
13:08
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:
-
16.10.2020|
13:04
Լյուքսեմբուրգի խորհրդարանում երեկ միաձայն ընդունվել է Ադրբեջանի ռազմական քայլերը դատապարտող բանաձև՝ հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը հրապարակել է Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը.
-
16.10.2020|
13:02
Ղարաբաղյան խնդրին երեկ կրկին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարը: Մայք Պոմպեոն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում շատ վտանգավոր է:
-
16.10.2020|
12:52
Եվրոպայում բնակվող հայերն այսօր փակել են Բելգիայից Ֆրանսիա տանող մայրուղին։ Նրանք պահանջում են, որ եվրոպական երկրները դատապարտեն Արցախի դեմ ռազմական ագրեսիան։ Գերմանիայում բնակվող հայերն էլ արդեն մի քանի ժամ է փակել են երկրի գլխավոր մայրուղիներից մեկը՝ նույն պահանջով։
-
16.10.2020|
12:51
Հոկտեմբերի 15-ին քսան պատգամավորներ դիմել են Ֆրանսիայի իշխանություններին անհապաղ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բանաձևը ստորագրել են քսան պատգամավորներ «Առաջ հանրապետություն», «Հանրապետական», «Ժողովրդական շարժում», Ձախակողմյան պահպանողական, «Ազատություն և տարածքներ» և Սոցիալիստական կուսակցություններից։