-
17.10.2020|
15:32
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը միտումնավոր պլանավորել և հրահրել է Թուրքիան, պնդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ռազմական-դիվանագիտական աղբյուրներին:
-
17.10.2020|
15:31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Libération»-ին:
-
17.10.2020|
15:19
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է գումարել արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում մարտերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար՝ հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին:
-
17.10.2020|
15:18
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի ընդգրկումը Ադրբեջանի «սև ցուցակում» խորհրդանշում է փաստը, որ երկիրը չի պատրաստվում մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հայտարարել է Միլոնովը FAN-ին հարցազրույցում:
-
17.10.2020|
15:13
Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել նորօրյա հերոսներին։
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված քաջորդիներից է փոխգնդապետ Տարոն Քոչարյանը, որ հստակ կազմակերպել է իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ:
-
17.10.2020|
15:12
Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի ՀՀ քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ:
-
17.10.2020|
15:11
Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը՝ հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է «Интерфакс»-ը:
-
17.10.2020|
15:06
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
-
17.10.2020|
11:26
ԵՄ երկրների ղեկավարների սամիթը պատժամիջոցներ չսահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրականում իր գործողությունների համար՝ հայտարարեց Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մամլո ասուլիսում:
-
17.10.2020|
11:20
Շնորհակալություն Պուտինի՞ն: Ոչ, կատակ չէ: Եթե չլիներ ռուս ցարի «պաշտպանությունը», հայերին աշխարհի քարտեզից ջնջած կլիներ Էրդողանի Թուրքիան, որ ջանում է ավարտել երիտթուրքերի գործը՝ 1915-ի ցեղասպանության նախաձեռնողների (1,5 միլիոն զոհեր):