-
18.10.2020|
21:55
«Հայաստան ծառատունկ ծրագրի» հիմնադիր Քերոլին Մուգարը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համահայկական շարժմանը, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ նա նվիրաբերել է 1 միլիոն ԱՄՆ դոլար։
-
18.10.2020|
21:53
ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադարձել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանին, իբր, զենք մատակարարելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այսօրվա հայտարարությանը:
-
18.10.2020|
21:51
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում է ԱԳՆ-ն:
-
18.10.2020|
21:50
Պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ այցն իրականացվում է Ադրբեջանի անխախության օրվա կապակցությամբ:
-
18.10.2020|
21:47
Բահրեյնը և Իսրայելը ձգտում են այնպիսի համաձայնագրի մշակման, որը կնպաստի Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների իրավունքների իրացմանը, Sky News Arabia հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար Աբդել Լատիֆ բեն Ռաշեդ ազ Զայանին՝ Իսրայելի պատվիրակության հետ բանակցությունների ավարտին։
-
18.10.2020|
21:26
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի՝ Պետական դումայի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադարձել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանին, իբր, զենք մատակարարելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այսօրվա հայտարարությանը:
-
18.10.2020|
21:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները սպառազինություն են մատակարարում Հայաստան։
-
18.10.2020|
21:24
Ադրբեջանի կառավարության որոշմամբ վաղվանից դադարեցվելու է Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքը։ Դրան էլ գումարած փակվելու են բոլոր ուսումնական հաստատությունները, պետական հիմնարկությունների աշխատակիցների 70 տոկոսին հրահանգվել է աշխատավայր չներկայանալ և անցնել հեռավար աշխատանքի։
-
18.10.2020|
21:23
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ:
-
18.10.2020|
13:36
Միջազգային լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը: BBC-ին գրել է՝ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է նոր զինադադարը խախտելու մեջ՝ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը րոպեներ անց: Նշվում է, որ Ադրբեջանը դեռ պետք է պատասխանի մեղադրանքներին: