-
20.10.2020|
15:55
ԱՄՆ պետքարտուղարը այս շաբաթավերջին Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին, հաղորդում է Politico-ն՝հղում անելով Պետդեպարտամենտի իր աղբյուրներին։ Մայք Փոմփեոն առաջիկա ուրբաթ նախ հանդիպելու է Ջեյհուն Բայրամովին, ապա՝ Զոհրաբ Մնացականյանին։
-
20.10.2020|
15:51
Ֆրանսիացի օրենսդիր Վալերի Բուայեն Սենատին կներկայացնի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու առաջարկ:
-
20.10.2020|
15:50
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, որ նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:
-
20.10.2020|
12:43
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին:
-
20.10.2020|
10:24
Նախագահ Պուտինը ողբերգություն անվանեց Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական բախումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակիչները մեզ համար օտար մարդիկ չեն»՝ ասաց Պուտինը: Ռուսաստանում ապրում ու աշխատում են երկու միլիոն ադրբեջանցիներ ու երկու միլիոնից ավելի հայեր:
-
20.10.2020|
00:58
Բավական է պատերազմում ընդգրկվի նաև Հայաստանի Հանրապետությունը, ինչը միանգամայն հնարավոր է Արցախի անկախության ճանաչումից հետո կամ թեկուզ մինչ այդ Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածները շարունակելու պարագայում, և Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում ռուս-թուրքական պատերազմը կդառնա անխուսափելի:
-
20.10.2020|
00:50
Սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմից ի վեր ՈՒկրաինան Ադրբեջանին տեղեկատվական, քարոզչական, քաղաքական ասպարեզներում բանավոր աջակցությունից արդեն տեղափոխվել է դեպի Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությանն անուղղակի մասնակցություն:
-
20.10.2020|
00:27
Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆՆ այն տեսակետին է, որ թե՛ մեր հարևան երկրները, թե՛ համաշխարհային ուժային կենտրոնները, թե՛ մեծ պետությունները շահագրգռված չեն ներքաշվելու Արցախում ընթացող ռազմական գործընթացների մեջ ու կտրուկ լուծումներ առաջարկելու:
-
20.10.2020|
00:24
Գերմանացի Ֆեզերը նույնիսկ խորամանկություն է անում. անձամբ Դոնալդ Թրամփը դեռ չի խոստովանել, որ Անկարան մեր տարածաշրջան է նետում հազարավոր ահաբեկիչների։ Բայց նա խուսափել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցից. «Նա հիվանդ է», «նա վարակված է կորոնավիրուսով», ինչը չի խանգարում, որ թիկնապահների հետ մեքենայով զբոսնի Վաշինգտոնում։
-
19.10.2020|
13:29
Հունաստանի հայերը այս պահին փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը՝ վանկարելով Մենք Արցախի հետ ենք, Ճանաչեք Արցախի անկախությունը և այլն։ Նրանք հարյուրից ավելի ավտոմեքենաներով են և ծածանում են Հայաստանի և Հունաստանի դրոշները: