-
31.05.2013|
17:37
«Ի՞նչ ենք մենք զիջել Ռուսաստանին: Մենք ոչինչ չունենք զիջելու և չենք պատրաստվում զիջել: Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, մենք տեսել ենք, թե ինչ ստացանք նախկին իշխանությունների հռետորաբանությունից: Հիմա ամեն ինչ շրջում են այնպես, կարծես թե մենք տարածքներ ենք կորցրել», -ըստ Грузия online-ի` վրացական «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
-
31.05.2013|
16:32
Հունիսի 1-2-ը Թբիլիսիում տեղի կունենա կլոր սեղան-երկխոսություն` «Նոր հեռանկարները հայ-վրացական հարաբերություններում»: Երկօրյա սեմինարի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարները:
-
31.05.2013|
15:48
Երևանում տեղի ունեցող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել։
-
31.05.2013|
15:46
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում մեկնարկած Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստում ունեցած ելույթի ժամանակ ներկայացրել է եվրոպական ամենահին և հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը։ Նիստին մասնակցում են ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, ԱԺ նախագահը և ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:
-
31.05.2013|
15:44
ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի Մինսկում անցկացվող նիստում մայիսի 31-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ու Ղրղզստանը Մաքսային միությունում անհապաղ չեն ստանալու դիտորդի կարգավիճակ.
-
31.05.2013|
11:42
Ամերիկյան ոստիկանությունը հարցաքննում է Տեխաս նահանգի բնակչի, ով կասկածվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ռիցին նյութով նամակ ուղարկելու համար։ Իրավապահները ձերբակալել են Նյու Բոստոն քաղաքի բնակչին նրա կնոջ զանգից հետո։
-
31.05.2013|
11:41
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իսրայելին նախազգուշացրել է, որ Սիրիայի ուղղությամբ ցանկացած օդային հարվածի կրկնվելու դեպքում կհետևի համարժեք պատասխանը։ Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ Սիրայիում աճում է Գոլանի բարձունքներում Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ճակատ բացելու հզոր ազգային ձգտումը։ Սիրիայի նախագահը նաև հասկացնել է տվել, որ Դամասկոսը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է C-300 զենիթահրթիռային համալիր։
-
31.05.2013|
11:40
Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են մահացել ամբողջ երկրում տիրող սաստիկ շոգերից։ Հնդկաստանի հյուսիսում և արևելքում օդի ջերմասինճանը բարձրացել է 45 աստիճանից։ Հիվանդանոցները լեփ-լեցուն են մարդկանցով։ Հարավային նահանգներից մեկի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ ավելի քան 500 մարդ է հոսպիտալացվել արևային հարվածից և արևահարությունից առաջացած հետևանքների պատճառով։
-
30.05.2013|
21:24
Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են սիրիացի ապստամբների ուժերում պայքարող 12 մարդու, որոնք համարվում են «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ալ Նուսրա» խմբավորման անդամներ։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, օպերացիան անցկացվել է Ադանա քաղաքում։
-
30.05.2013|
15:40
Դաղստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հունիսի 8-ին Դերբենտ քաղաքում հանրահավաք են հրավիրել տեղի Սովետսկի փողոցը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին անունով վերանվանելու դեմ: Փողոցի վերանվանման դեմ ստորագրել է այդ փողոցի ավելի քան 200 բնակիչ: