Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 
  • Նիգերիան հույս ունի ԱՄՆ օգնությամբ լուծել ահաբեկիչների հարցը

    Նիգերիան հույս ունի ԱՄՆ օգնությամբ լուծել ահաբեկիչների հարցը

    05.06.2013| 11:19
    Նիգերիայի կառավարությունը ողջունում է այն, որ ԱՄՆ-ն 7 միլիոն դոլար է խոստացել իսլամիստական «Բոկո Խարամ» կազմակերպության առաջնորդի ձերբակալման համար։ Նիգերիայի ներքին գործերի նախարար Աբբա Մորոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունների այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ այդ խմբավորման օրերը հաշված են։
  • Թուրքիայում հուզումները շարունակվում են

    Թուրքիայում հուզումները շարունակվում են

    05.06.2013| 11:18
    Թուրքիայի ոստիկանությունը դարձյալ օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու համար։ Հանրահավաքները Թուրքիայում շարունակվում են արդեն 5-րդ օրը, չնայած այն բանին, որ երկրի իշխանությունները ներողություն են հայցել ցուցարարներից և խոստովանել, որ նրանք իրավացի էին՝ պաշտպանելով Ստամբուլի հրապարակը։
  • Պակիստանի վարչապետը կերդվի

    Պակիստանի վարչապետը կերդվի

    05.06.2013| 11:16
    Այսօր տեղի կունենա Պակիստանի նոր վարչապետ Նավազ Շարիֆի երդման արարողությունը։ Նա պաշտոնը ստանձնում է երրորդ անգամ, սա երկրի համար ռեկորդային թիվ է։ Շարիֆը հաջողակ գործարար է, նա վարչապետի պաշտոնից հեռացվել է 14 տարի առաջ ռազմական հեղափոխության արդյունքում։ Սակայն դարձյալ գլխավորել է կառավարությունն այն բանից հետո, երբ մայիսին նրա ղեկավարած «Մուսուլմանական լիգա» կուսակցությունը հաղթեց ընտրություններում։
  • «Համեմատություններ պետք չէ անցկացնել»

    «Համեմատություններ պետք չէ անցկացնել»

    04.06.2013| 19:20
    «Վարչապետը բռնապետ է», «Պահանջում ենք Էրդողանի հրաժարականը». այսպիսի կարգախոսներով բողոքի ակցիաները անցյալ շաբաթվանից ալեկոծել են Թուրքիան:
  • ԱՄՆ-ն խստացնում է պատժամիջոցները

    ԱՄՆ-ն խստացնում է պատժամիջոցները

    04.06.2013| 10:56
    Վաշինգտոնը խստացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից երեկ ստորագրված կատարողական հրամանում։ Այդ քայլն ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության հետագա մեկուսացմանը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են իրանական ազգային արժույթին։
  • Բրիտանիայում առաջարկում են տուգանել սնունդը թափողներին

    Բրիտանիայում առաջարկում են տուգանել սնունդը թափողներին

    04.06.2013| 10:55
    Բրիտանական խորհրդարանի մի խումբ անդամներ հայտարարել են, որ երկրում նետվում է մեծ քանակությամբ սնունդ, և կոչ են արել կառավարությանը ձեռնարկել միջոցներ՝ սննդային թափոնների ծավալները նվազեցնելու համար։
  • Թուրքիայում արհմիությունները գործադուլ են հայտարարում

    Թուրքիայում արհմիությունները գործադուլ են հայտարարում

    04.06.2013| 10:53
    Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ընդվզման 4-րդ օրը շարունակում են մնալ հարյուրավոր ցուցարարներ։ Թուրքական արհմիությունները երեքշաբթի հայտարարել են երկօրյա գործադուլ՝ այդպիսով բողոքելով իրավապահների կողմից գործադրվող բռնության դեմ։ Ցույցերը թուրքիայում սկսել են ուրբաթ օրը, պատճառը Ստամբուլի հրապարակներից մեկում անցկացվող շինարարությունն էր։
  • Հո չասի՜ք

    Հո չասի՜ք

    04.06.2013| 01:33
    Մինսկում ԱՊՀ երկրների գործադիր իշխանության ղեկավարների գագաթնաժողովին զուգահեռ ընթացել է նաև ԱՊՀ երկրների գործարար համաժողովը: Ներկա վարչապետները ևս մասնակցել են այդ ֆորումին: Նրանց մի մասը հարկ է համարել տեղեկացնել «դուինգ-բիզնեսի» իրենց ցուցանիշները` ապացուցելու, որ իրենց երկրներում ներդրումային միջավայրը անչափ բարենպաստ է:
  • Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս

    Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս

    04.06.2013| 01:26
    Իրադրությունը գնալով ավելի է նմանվում նախորդ դարասկզբին: Տարածաշրջանը եռում է, ինչպես երբեք: Ընդ որում, խոսքը ոչ միայն Լիբանանում հայտնված իսրայելական ինքնաթիռներին, Սիրիայում «Հըզբոլլահի» ու պետական զորքերի համատեղ ակցիաներին, այլև Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցող «արաբական գարնանն» է վերաբերում, որի «ակունքների» մասին դեռ շատ բան հայտնի չէ: Իսկ հայտնի չէ, որովհետև շահառուներն անչափ շատ են` «Հըզբոլլահ», «Ալ Քաիդա», Սիրիա, Իրան, քրդեր, Իսրայել, ԱՄՆ, Ռուսաստան: Դասական իմաստով` Թուրքիան այն տարածքն է, ուր կարող են լավագույնս պայթել բոլոր դետոնատորները, օդ թռցնելով Թուրքիան, սակայն նույն նախորդ դարասկիզբը լավագույն դիդակտիկան է, որպեսզի բոլորին հասկանալի դառնա` ինչպես և ինչի շուրջ են պայմանավորվում կողմերը մեծ մարտից առաջ: Եվ` ում հաշվին:
  • ՈՒկրաինայի փլուզումը պառակտման  առավել արդյունավետ ուղին է

    ՈՒկրաինայի փլուզումը պառակտման առավել արդյունավետ ուղին է

    04.06.2013| 01:04
    Նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի և «Տարածաշրջանների կուսակցության» հաջողությունը պայմանավորված էր մի շարք գործոններով, այդ թվում` սոցիալական և տնտեսական, բայց առաջին հերթին նրանով, որ առավել խիտ են բնակեցված ՈՒկրաինայի հարավարևելյան և կենտրոնական մարզերը։