Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • Թուրքիայի ցույցերի հետևում կանգնած են որոշ ուժեր

    Թուրքիայի ցույցերի հետևում կանգնած են որոշ ուժեր

    11.06.2013| 16:43
    Ընդվզումները Թուրքիայում շատ բացահայտ սատարում են ստանում որոշ խմբավորումների, ֆինանսական կապիտալ ունեցողների, մեդիակորպորացիաների, լոբբիստների կողմից։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը խորհրդարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ։
  • Դեսպանն ու նախարարը հույս ունեն

    Դեսպանն ու նախարարը հույս ունեն

    11.06.2013| 14:45
    Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հաջող է որակել Էլմար Մամեդյարովի այցը ԱՄՆ և արդյունավետ է համարել հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
  • Ասադն ի վերջո կարող է հաղթել

    Ասադն ի վերջո կարող է հաղթել

    11.06.2013| 14:44
    Իսրայելի միջազգային գործերի, ռազմավարության և հետախուզության նախարար Յուվալ Շտայնիցը գտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարող է հաղթել եռամյա հակամարտությունում. «Միշտ կարծել եմ, որ ի վերջո Բաշար ալ Ասադը՝ Իրանի և Հեզբոլլահի շատ ուժեղ սատարումով, կարող է հաղթանակած դուրս գալ»:
  • Իսրայելում բոլորը մի նավում են

    Իսրայելում բոլորը մի նավում են

    11.06.2013| 14:42
    Իսրայելի Կնեսետը օրենք է ընդունել պատգամավորների և նախարարների աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու մասին: Օրինագծի հեղինակ, «Մեր տուն Իսրայել» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ըմբռնման համար. «Տնտեսական դժվարին պայմաններում խորհրդարանը ցույց տվեց, որ մենք բոլորս մի նավում ենք և պետք է մեր ներդրումն ունենանք ընդհանուր գործում»:
  • Մեկօրյա սենսացիա` ադրբեջանական կատարմամբ

    Մեկօրյա սենսացիա` ադրբեջանական կատարմամբ

    11.06.2013| 14:41
    Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ռովշան Իբրահիմովը մեկնաբանել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարությունը` «Եթե Հայաստանը գազ մատակարարելու հարցով դիմի մեզ, մենք կարող ենք օգնել»:
  • Ուկրաինան հնարավոր է ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը

    Ուկրաինան հնարավոր է ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը

    11.06.2013| 13:19
    «Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցված հայերի ցեղասպանության մասին նախագիծը չի ընդունվի: Եթե նույնիսկ ընդունվի, չեմ հավատում, որ նախագահը կամք կունենա այն ստորագրելու», - ըստ Apa.az-ի ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընդդիմադիր «Բատկիվշինա» («Հայրենիք») ֆրակցիայի անդամ, Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլը: Նա նշել է, որ նման բանաձևի նախագծի նախապատրաստումը չմտածված և չհիմնավորված քայլ է համարում. «Ուկրաինայում թուրքալեզու ժողովուրդները մի քանի անգամ ավելի շատ են, քան հայերը: Նախագծի հեղինակները պետք է հասկանան, թե ինչ սպառնալից հետևանքների կարող է հանգեցնել դրա ընդունումը: Կարող են վատանալ հարաբերությունները Ուկրաինայի և Ադրբեջանի, Ուկրաինայի և Թուրիքիայի և այլ թուրքալեզու երկրների միջև: Նախքան այդպիսի որոշման ընդունումը կառավարությունը պետք է լավ մտածի»:
  • Մոսկվայում առանց վարորդի ավտոմեքենան հարվածել է մի կնոջ

    Մոսկվայում առանց վարորդի ավտոմեքենան հարվածել է մի կնոջ

    11.06.2013| 12:22
    Երեկ երեկոյան Մոսկվայի ավտոտեսուչները արձանագրել են մի դեպք, երբ առևտրի կենտրոններից մեկի դիմաց կայանած «Կիա Պիկանտո» մեքենան, որի ղեկին չի եղել վարորդ` հարվածել է 51-ամյա մի կնոջ: Այս մասին Интерфакс.ру -ին հաղորդել է Մոսկվայի ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը:
  • Քադիրովը Սիրիայի հակամարտությունը համարում է արևմտյան երկրների պատվեր

    Քադիրովը Սիրիայի հակամարտությունը համարում է արևմտյան երկրների պատվեր

    11.06.2013| 12:16
    Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Սիրիայի հակամարտությունն անվանել է արևմտյան երկրների հատուկ ծառայությունների պատվեր։ Երեկ նա անցկացրել է ընդլայնված նիստ՝ հոգևորականների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում Քադիրովը կոչ է արել ակտիվացնել բացատրական աշխատանքը և բացառել Չեչնիայի բնակիչների մասնակցությունն այդ իրադարձություններին։
  • Պատժամիջոցներ՝ «Հզբոլահի» նկատմամբ

    Պատժամիջոցներ՝ «Հզբոլահի» նկատմամբ

    11.06.2013| 12:14
    Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ներկայացուցիչները որոշել են պատժամիջոցներ սահմանել լիբանանյան «Հզբոլահ» շարժման նկատմամբ։ ,Հզբոլահըե սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչն էլ դարձել է պատժամիջոցների սահմանման պատճառ։ Պատժամիջոցները կառնչվեն շիաների այս կազմակերպության անդամների անշարժ գույքին և ֆինանսական ներդրումներին։
  • Էրդողանը կհանդիպի ցուցարարների հետ

    Էրդողանը կհանդիպի ցուցարարների հետ

    11.06.2013| 12:13
    Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը համաձայնել է չորեքշաբթի հանդիպել ցուցարարների առաջնորդների հետ։ Հիշեցնենք, որ վերջին 10 օրերին հակակառավարական բողոքի մեծ ալիքը գրավել է գրեթե ամբողջ Թուրքիան։ Բնապահպանական շարժումն այստեղ վերաճել էր հակակառավարական բողոքի, ինչը դաժանորեն ճնշվել են ոստիկանության կողմից։