-
27.06.2013|
17:27
Վրաստանի երկու ղեկավարների հակամարտությունը գնալով ավելի ու ավելի է խորանում; Այնպիսի տպավորություն է, թե վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր պարտքն է համարում կամ իշխանության է եկել միայն այն բանի համար, որ ապացուցի, թե Սաակաշվիլին, այնուամենայնիվ, վատն է: Երեկ ուշ երեկոյան Վրաստանում ձերբակալվել են Վրաստանի նախագահի կուսակիցները:
-
27.06.2013|
14:44
Եգիպտոսի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ ոչ մի նոր բան չեն լսել նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմից երկրի քաղաքացիներին արված ուղերձում։ Նրանց խոսքով՝ նախագահի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նրան չի հաջողվել ինչ-որ կերպ ազդել Եգիպտոսի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա։
-
27.06.2013|
12:50
Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հկվերսկսի Իսրայելի ղեկավարների և պաղեստինցիների հետ խորհրդակցությունների նոր փուլը՝ փորձելով կողմերի միջև վերականգնել խաղաղ բանակցային գործընթացը։
-
27.06.2013|
12:48
Այս գիշեր Թուրքիայի մայրաքաղաքում դարձյալ ցրել են ցուցարարներին։ Անկարգությունները չեն կրում զանգվածային բնույթ, սակայն Դիկմենի պողոտան ավելի քան մեկ շաբաթ Անկարայի և ամեբողջ երկրի ամենաթեժ կետն է դարձել։
-
27.06.2013|
12:47
94-ամյա Նելսոն Մանդելայի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, և նրան միացրել են արհեստական շնչառության ապարատ։ Այդ մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարությունը։
-
26.06.2013|
17:41
Վլադիմիր Ժիրինովսկու խոսքով, աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում չկան բանտարկյալների համար նախատեսված այնպիսի վատ պայմաններ, ինչպիսին Ռուսաստանում է, որտեղ բանտախցերում պահվում են հարյուրավոր մարդիկ`այն էլ սարսափելի պայմաններում:
Այդ մասին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը երեկ հայտարարել է «Россия 24»-ի եթերում:
-
26.06.2013|
13:54
Ալբանիայի ընդդիմադիր կոալիցիան՝ Սոցիալիստական կուսակցության գլխավորությամբ, այսօր հայտարարել է խորհրդարանական ընտրություններում տարած վճռական հաղթանակի մասին։ Քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկներով սոցիալիստները 140 տեղանոց խորհրդարանում ստացել են 84 մանդատ, իսկ կառավարող դեմոկրատական կուսակցությունն ապագա խորհրդարանում կունենա 56 տեղ։
-
26.06.2013|
13:37
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Վարշավայի «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ պուրակի անվանակոչման որոշումն ընդունել է Վարշավայի քաղաքային խորհուրդը՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:
Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:
-
26.06.2013|
12:48
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու ընդլայնմանը: Մենք կարևորում ենք բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական բնագավառում նոր կապերի հաստատումն ու փոխգործակցությունը»:
-
26.06.2013|
12:06
Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 95-ամյակի կապակցությամբ Ազադլըգ հրապարակում կայացած ռազմական շքերթին մասնակցել է ավելի քան 5000 զինվորական: