-
24.06.2013|
16:30
Էկվադորը քննարկում է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը: ԱՄՆ արդարադատության նախարաությունը իր հերթին վստահ է, որ Ամերիկան, ի վերջո, կստանա ԿՀՎ-ի նախկին աշխատակցին. «Օղակը կսեղմվի, մենք նրան կհասնենք»:
-
24.06.2013|
15:59
Վրաստանի նախագահի և վարչապետի հարաբերությունները գնալով լարվում են, և վարչապետը օր առաջ ուզում է ազատվել նախագահից: Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Գիա Ժորժոլիանին ծրագրել է այս շաբաթ սկսել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը: Նրա կարծիքով, ավելի քան բավարար հիմքեր կան գործընթացն սկսելու համար:
-
24.06.2013|
13:34
Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանին մտադիր է երկրի գահը և իշխանությունն ամբողջությամբ փոխանցել որդուն՝ արքայազն Թամիմ բեն Համադ Ալ Թանիին։
-
24.06.2013|
10:30
Թուրքական ոստիկանությունը ստիպված էր կիրառել ջրցան սարքեր և արցունքաբեր գազ ցուցարարների դեմ։ Այդ մասին կիրակի ասել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը՝ ելույթ ունենալով Էրզրում քաղաքում Արդարություն և զարգացում կուսակցության համակիրների հանրահավաքում։
-
24.06.2013|
10:29
Հիվանդանոցում գտնվող Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան ծայրահեղ ծանր վիճակում է։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Ջեյկոբ Զուման։ Վերջինս այցելել է Մանդելային հիվանդանոցում։
-
24.06.2013|
10:27
Իսրայելի ռազմաօդային ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի ուղղությամբ այն բանից հետո, երբ պաղեստինյան խմբավորումները 6 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հակահարվածի հետևանքով Գազայի հատվածում տուժել է երեք օբյեկտ։
-
23.06.2013|
16:56
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում լարվածությունը սրելու համար։ Քերին, ելույթ ունենալով Սիրիայի ՙԲարեկամների խմբի՚ հանդիպման ընթացքում, նշել է, որ Ռուսաստանի շնորհիվ Սիրիայի նախագահ Ասադը միվորվել է Իրանի ու ՙՀզբոլահի՚ հետ։
-
23.06.2013|
16:32
Հնդկաստանի ջրհեղեղից տուժած հյուսիսային շրջաններում վերականգնվել են փրկարարական աշխատանքները։ Դրանք դադարեցվել էին եղանակային վատ պայմանների պատճառով։
-
23.06.2013|
13:51
Իտալիան պատրաստ է Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերել ցանկացած օգնություն, բացի ռազմականից։ Այդ մասին այսօր ասել է Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն Քաթարում տեղի ունեցած Սիրիայի ՙԲարեկամների խմբի՚ հանդիպումից հետո։
-
23.06.2013|
13:50
Բրազիլիայում, չնայած նախագահ Դիլմա Ռուսեֆի խոստացած տնտեսական բարեփոխումներին, նոր բախումներ են արձանագրվել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։