06.07.2013|
17:56
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից: «Ռուսական անձնագրից ես հրաժարվում եմ Ադրբեջանի ընտրական օրենսգրքի պահանջով: Նախագահի պաշտոնի հավակնորդը չպետք է երկքաղաքացիություն ունենա, ինչպես նաև պարտավորություններ ստանձնած լինի որևէ այլ պետության առջև՝ բացի Ադրբեջանից»,- իր քայլը բացատրել է նա: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին հարցազրույցում Իբրահիմբեկովը ասել է, թե ինչու չի շտապում հայրենիք վերադառնալ` չբացառելով, որ Ադրբեջանում կարող է բանտում հայտնվել: