24.07.2013|
12:00
Բուլղարիայի նախարարները, պատգամավորները, արհմիությունների ներկայացուցիչներն ու լրագրողները՝ ավելի քան 100 մարդ, ոստիկանական գործողության արդյունքում այսօր կարողացել են լքել խորհրդարանի շենքը, որը 8 ժամ շարունակ շրջապատված էր ցուցարարների կողմից։ Երեկ՝ տեղի ժամանակով 19.30, բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին խորհրդարանի շենքի բոլոր ելքերը։