ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 
  • Մոսկվան Սնոուդենին չի հանձնի, իսկ Վենեսուելան մտադիր չէ բանակցելու ԱՄՆ-ի հետ

    Մոսկվան Սնոուդենին չի հանձնի, իսկ Վենեսուելան մտադիր չէ բանակցելու ԱՄՆ-ի հետ

    25.07.2013| 18:00
    «Այս փակուղային իրավիճակում Ռուսաստանը տուժող կողմ է: Մենք ցանկության դեպքում նույնիսկ ոչինչ անել չենք կարող, որպեսզի գոհացնենք մեր ամերիկյան գործընկերներին», -այսօր հայտարարել է ՌԴ նախագահական խորհրդի մարդու իրավունքների գծով ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը:
  • ԱՄՆ-ը չի հանձնվում

    ԱՄՆ-ը չի հանձնվում

    25.07.2013| 15:41
    ԱՄՆ-ը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել ՌԴ` առաջարկելով հանձնել հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին: Երկու պետությունների միջև արտահանձնման համաձայնագիր չկա, բայց ԱՄՆ-ում ակնկալում են բարի կամքի դրսևորում, այլապես Վաշինգտոնը պատրաստ է օգտագործել իր ազդեցության լծակները Ռուսաստանի վրա:
  • Հռոմի պապը դեմ է թմրամիջոցների օրինականացմանը

    Հռոմի պապը դեմ է թմրամիջոցների օրինականացմանը

    25.07.2013| 15:39
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Երիտասարդության միջազգային օրվա առիթով Բրազիլիայում իր ելույթում դեմ է արտահայտվել թմրամիջոցների օրինականացմանը:
  • Ջորջ Ալեքսանդր Լուի

    Ջորջ Ալեքսանդր Լուի

    25.07.2013| 15:37
    Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության երրորդ գահաժառանգին` Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի նորածին որդուն, թագուհի Ելիզավետա երկրորդի համաձայնությամբ անվանել են Ջորջ Ալեքսանդր Լուի:
  • Եգիպտոսը պատերազմ է հայտարարել ահաբեկչությանը

    Եգիպտոսը պատերազմ է հայտարարել ահաբեկչությանը

    25.07.2013| 12:04
    Եգիպտոսը պատերազմ է սկսել ահաբեկչության դեմ։ Երկրում պետք է պահպանվի հեղափոխական օրինականությունը։ Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարն արդեն իսկ խորհրդակցություններ է անցկացրել պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկել է երկրի ներքին վիճակն ու ազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
  • Օբաման Քենեդու դստերն առաջարկել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

    Օբաման Քենեդու դստերն առաջարկել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

    25.07.2013| 12:03
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ջոն Քենեդու դստերը՝ Քերոլայն Քենեդիին, նշանակել Ճապոնիայում Միացյալ Նահանգների դեսպան։ Վերջինիս թեկնածությունը պետք է հաստատի Սենատը։ Նա կլինի այդ պաշտոնում առաջին կինը։
  • Իսպանիայում երկաթուղային վթարից 77 մարդ է մահացել

    Իսպանիայում երկաթուղային վթարից 77 մարդ է մահացել

    25.07.2013| 12:01
    Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով 77 մարդ է մահացել, ևս 130-ը վնասվածքներ են ստացել։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Աղետը տեղի է ունեցել Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի մատույցներում։ Գծերից դուրս են եկել գնացքի բոլոր 13 վագոնները, որոնք Մադրիդից ուղևորվում էին դեպի Ֆերոլ։
  • Լորան Ֆաբիուսը ոչինչ չասա՞ց

    Լորան Ֆաբիուսը ոչինչ չասա՞ց

    25.07.2013| 11:59
    Աշխատանքային այցով Ֆրանսիայում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Փարիզում Ֆրանսիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, Ադրբեջան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
  • ԵՄ-ն կօգնի՞, որ նրան գրանցեն

    ԵՄ-ն կօգնի՞, որ նրան գրանցեն

    25.07.2013| 11:53
    Նախագահական ընտրություններում Ադրբեջանի ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը Բաքու կգա հուլիսի 31-ին: Առայժմ նա Բրյուսելում հանդիպում է ԵՄ պաշտոնյաների հետ:
  • Սկսվե՞ց

    Սկսվե՞ց

    25.07.2013| 11:47
    Հուլիսի 24-ին Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ավարտել է բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ: Բանակցությունների յոթերորդ, երևանյան փուլում կողմերը համաձայնության են եկել առանցքային հարցերի շուրջ, որոնք հիմք կդառնան ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առևտրային հարաբերությունների համար: