-
03.09.2013|
11:15
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ սիրիացի փախստականների թիվը հասել է 2 միլիոնի։ Վերջին կես տարվա ընթացքում փախստականների թիվը կրկնապատկվել է։ Եվս 5 միլիոն մարդ քաղաքացիական պատերազմի հետևանքով տեղափոխվել է երկրի ներսում։ Ընդհանուր առմամբ բնակչության մեկ երրորդը ստիպված է եղել լքել իր բնակարանը։
-
03.09.2013|
11:14
Նյու Յորքի ոստիկանությունը փորձում է հայտնաբերել Բրուքլինում մեկամյա երեխային գնդակահարած հանցագործին։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Անտիկ Հենիսը սպանվել է, երբ անհայտ անձը կարակ է բացել նրա ուղղությամբ։ Փամփուշտը դիպել է նրա դեմքին։ Ոստիկանության տվյալներով՝ մարդասպանը նշան էր բռնել տղայի հոր վրա։ Անտիկի ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահվան փաստը։
-
03.09.2013|
11:13
Լրատվամիջոցների հաղորդմամբ` Մոսկվան դադարեցրել է Հակաօդային պաշտպանության համակարգերի առաքումը Սիրիա` Սիրիայի համար իր պատմության ամենադժվար պահերից մեկում` վճարումների ուշացման պատճառով:
-
03.09.2013|
11:10
Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը չի կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան արմատապես փոխելու է ուժերի ռազմավարական հավասարակշռությունը Կովկասում:
-
03.09.2013|
11:08
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ելույթ են ունենալու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Սիրիայի հարցի քննարկման ժամանակ:
-
03.09.2013|
11:07
Կահիրեում գումարված Արաբական լիգայի պետությունների խորհրդաժողովի մասանկիցները կոչով դիմել են միջազգային հանրությանը` «անհրաժեշտ և զսպող միջոցներ ձեռնարկելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ», որը նրանց կարծիքով պատասխանատու է քիմիական զենքի կիրառման համար:
-
03.09.2013|
11:04
Երևանում մեկնարկած ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթակի մասնակիցների հերթական հանդիպման ժամանակ քննարկվել են ժամանակակից աշխարհում կրոնի ազատությանը վերաբերող մարտահրավերներն ու երաշխիքները:
-
03.09.2013|
11:03
Սեպտեմբերի 5-6-ը Սանկտ Պետերբուրգի մերձակա Կոնստանտինովյան պալատում աշխատանքները կսկսի Մեծ քսանյակի գագաթաժողովը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է գագաթաժողովի ժամանակ Սիրիայի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Նա արդեն հասցրել է քննադատել ՄԱԿ-ին Սիրիայի հարցում գործնական քայլերի չդիմելու համար:
-
02.09.2013|
15:48
Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրանքով կանխել Սիրիայի դեմ ցանկացած ագրեսիա։ Այդ մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
-
02.09.2013|
15:43
Վաղը Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա: Նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ: Առաջիկայում սպասվող զարգացումների ֆոնին այս այցը բավականին ուշագրավ է: