Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • «Ակնկալում է աջակցություն Արևմուտքից»

    «Ակնկալում է աջակցություն Արևմուտքից»

    27.09.2013| 14:46
    Երեկվանից սոցիալական ցանցերը հեղեղված են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում սեպտեմբերի 25-ին ունեցած ելույթով: Առանձին օգտատերեր, որոնք վրդովված էին Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալուն տված համաձայնությունից հետո, հրճվանք էին ապրում այդ ելույթից: Ոմանք նույնիսկ գրել էին, թե ինչ լավ է, որ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կա գոնե մեկ Սաակաշվիլի:
  • ՈՒկրաինայի պատասխանը` դու ինձ, ես քեզ

    ՈՒկրաինայի պատասխանը` դու ինձ, ես քեզ

    27.09.2013| 13:41
    Երկու օր առաջ ՈՒկրաինան փակել է տրանսպորտի տեղաշարժը Ռուսաստանից եւ Բելառուսից իր տեղական անցագրային կետերով: Դրանցով կարող են անցնել միայն հետիոտները` սահմանապահ շրջանների բնակիչները: Իսկ տրանսպորտային միջոցները պետք է անցնեն միայն միջազգային և միջպետական անցագրային կետերով: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի սահմանապահ ծառայությունը: Նման որոշումը բացատրվում է Բելառուսում և ՌԴ-ում տարածված խոզերի աֆրիկյան ժանտախտով:
  • Ասադը մտահոգված է, նա դրա համար պատճառներ ունի

    Ասադը մտահոգված է, նա դրա համար պատճառներ ունի

    27.09.2013| 12:48
    ԱՄՆ-ը և ՌԴ-ն համաձայնեցրել են Սիրիայում քիմիական զինքի վերաբերյալ բանաձևի նախագիծը, և այն արդեն քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Բանաձևի նախագիծը չի նախատեսում ուժի կիրառում` նրա խախտման ժամանակ: Ռազմական ուժի կիրառում նման դեպքերում թույլատրվում է համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի: Նախագիծը դատապարտում է քիմզենքի կիրառումը Սիրիայում, սակայն դրա պատասխանատվությունը ոչ մի կողմի վրա չի դնում: Այսպիսով բացառվում է կանխակալ վերաբերմունքի գործոնը մինչ ՄԱԿ-ի փորձագետների հետազոտության վերջնական արդյունքները:
  • Միգրանտների դեմ սկսվում է սնանկացման գործընթաց

    Միգրանտների դեմ սկսվում է սնանկացման գործընթաց

    27.09.2013| 12:46
    Վերջին շրջանում մեծ հետապնդում է իրականացվում Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ներգաղթյալների, առավել ևս աշխատանքային միգրանտների նկատմամբ: Այլազգիների նկատմամբ վերաբերմունքի նման կտրուկ շրջադարձն սկսվեց հայազգի վարորդի հետ կապված հայտնի դեպքից հետո: Նախ` ՌԴ նախագահը հրաման արձակեց Ռուսաստանի տարածքը «զտել» այն միգրանտներից, ովքեր անօրինական հիմունքներով են բնակություն հաստատել իր պետության սահմաններում և պահել միայն լավագույն աշխատուժը, մասնագետներին, ովքեր կծառայեն ի հօգուտ իր երկրի զարգացման ու առաջընթացի: Եվ իսկապես, կարճ ժամանակում շատ «խոպանչիներ», ովքեր իրենց երկրում աշխատանք չգտնելով մեկնել էին ՌԴ, վերադարձան հայրենիք` պատճառաբանելով, որ գործ չկա, և ճնշումն իրենց նկատմամբ մեծացել է:
  • Տոնական սեպտեմբերը՝ ԱՄԷ-ում

    Տոնական սեպտեմբերը՝ ԱՄԷ-ում

    27.09.2013| 11:55
    Սեպտեմբերը ԱՄԷ-ում հայ համայնքի համար ակտիվ ամիս էր։ Նախ Աբու Դաբիի ՀՀ դեսպանությունում Անկախության 22-ամյակի առիթով տեղի ունեցավ՝ ընդունելություն: Անկախության տոնին էր նվիրված նաև Դուբայի և հյուսիսային էմիրությունների հրավերով ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի այցը Շարժա: Ինչպես միշտ, պետք է ընդգծենք, որ ԱՄԷ հայ համայնքի առօրյայի անբաժանելի և կարևոր մասն են կազմում միօրյա վարժարանների դասընթացները և հայ համայնքի համար մատուցվող պատարագները: Դրանք նույնպես վերսկսվեցին սեպտեմբերին: Մի կարևոր տոն էլ չմոռանանք. սեպտեմբերին լրացավ Դուբայում գործող «Ռադիոայգ» օնլայն ռադիոկայանի գործունեության երկու տարին:
  • «Դու հանգիստ նստիր գետի ափին, քո թշնամու դին ջուրը կբերի»

    «Դու հանգիստ նստիր գետի ափին, քո թշնամու դին ջուրը կբերի»

    27.09.2013| 11:46
    Ժամանակին Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինը, մի բարեփոխիչ, որի անվան հետ են կապված ՉԺՀ-ի վերջին տասնամյակների բոլոր նվաճումներն ու հաղթանակները, բարելավելով հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, առաջնահերթ էր համարում տնտեսական բարեփոխումների անցկացումը երկրում։
  • Մեր «թթվածինը»  ապահով Հայաստանում է

    Մեր «թթվածինը» ապահով Հայաստանում է

    27.09.2013| 11:33
    Հովվապետական այցով Հայաստան կժամանի աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Ն.Ս.Մ. Միրե-Միրա Թահսին Բեգի որդին` Հազըմ Բեգը։ Հայաստանի եզդիների և, ինչու չէ, նաև ամբողջ աշխարհի եզդիների համար պատմական իրադարձություն էր 2012 թ. սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիների սրբատեղիի բացումը, որն օրհնեց համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգը: Այս տարի նույն օրը` սեպտեմբերի 29-ին, նույն գյուղում տեղի կունենա եզդիների սրբատեղիի օծման առաջին տարվա տոնակատարությունը։
  • Նա պատմաբան չէ

    Նա պատմաբան չէ

    27.09.2013| 11:18
    Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին ճանաչել է հոլոքոստը, ինչը հավասարազոր էր սենսացիայի իրանաիսրայելյան հարաբերությունների խորապատկերում և համարյա հեղափոխական նշանակություն կարող էր ունենալ երկու երկրների փոխհարաբերություններում:
  • Միխայիլ Սահակաշվիլին բացատրում է`  ինչու՞ «այո» և ինչու՞ «ոչ»

    Միխայիլ Սահակաշվիլին բացատրում է` ինչու՞ «այո» և ինչու՞ «ոչ»

    27.09.2013| 11:13
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հրաժեշտի ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: ՌԴ պատվիրակությունը նրա ելույթի ժամանակ հեռացել է դահլիճից, որ բոլորովին զարմանալի չէ` նախագահի ելույթի զգալի մասը նվիրված է եղել Ռուսաստանի Հարավային Կովկասում վարած քաղաքականությանը և աշխարհում ունեցած դերին: Նա անդրադարձել է Մաքսային ու Եվրասիական միություններին և բացատրել, թե ինչու Վրաստանը չպետք է անդամակցի այդ կառույցներին: Միխայիլ Սահակաշվիլիի ելույթի կրճատված տարբերակը ներկայացրել է lragir.am կայքը.
  • «Բացառիկ» ԱՄՆ-ը և մյուսները

    «Բացառիկ» ԱՄՆ-ը և մյուսները

    27.09.2013| 00:12
    ՄԱԿ-ի մահվան մասին լուրերը, պարզվեց, Բեռնարդ Շոուի սիրած ժանրից էին: Այնուհանդերձ, չափազանցումներ այնտեղ շատ եղան: