-
23.10.2020|
14:45
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ռոհանին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ներկայության կապակցությամբ:
-
23.10.2020|
14:44
Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածում համառ մարտեր են, և լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, ի պատասխան Ալիևի հայտարարությանը, թե իրենց զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
23.10.2020|
14:43
Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում՝ РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:
-
23.10.2020|
14:42
Կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասն Իսպանիայի կառավարությանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը:
-
23.10.2020|
14:37
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
-
23.10.2020|
14:36
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել է ԱՄՆ: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում գիշերը հայտնել է, որ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
-
23.10.2020|
14:35
Սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրեսին երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը:
-
23.10.2020|
14:34
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը երեկոյան մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ղարաբաղյան բանակցություններին:
-
23.10.2020|
14:33
Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդունելի է հայկական կողմի համար, և այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները, ռուսական «Ինտերֆաքս»-ին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
23.10.2020|
14:30
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից, ներկայացնում են բանաձևի նախագիծ, որում կոչ է արվում «միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»: