-
26.10.2020|
22:26
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վիրավորական հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին անընդունելի են, հատկապես Փարիզի արվարձանում ուսուցչի սպանության ֆոնին՝ ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
-
26.10.2020|
22:23
Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել, ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը, բայց հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն երրորդ անգամ է՝ հրադադարը չի պահպանվում:
-
26.10.2020|
22:21
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենին՝ ազգային տոնի առթիվ: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ավստրիական կայուն փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
-
26.10.2020|
22:20
Սեպտեմբերի 30-ին աշխարհի մի շարք առաջնորդներին հղած հատուկ նամակում նկարագրում էի Կովկասի վիճելի հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ մեծամասամբ բնակվում են էթնիկ հայեր և որն ագրեսիվ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:
-
26.10.2020|
22:18
Ռուսաստանի եւ Թուրքիայի մոտեցումները ոչ միշտ են համընկնում, եւ երկու երկրները կշարունակեն համագործակցել աշխարհում կոնֆլիկտային իրավիճակները լուծելու համար՝ Աթենքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
26.10.2020|
22:17
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն Աթենքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում անհանգստություն է հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում, եւ որ նա տուրիստական գործակալ Է դարձել զինյալների համար:
-
26.10.2020|
22:16
Անկարան պետք է կատարի ստանձնած պարտականությունները Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակի պահպանման հարցով՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աթենքի լրատվական գործակալությանը հարցազրույցում:
-
26.10.2020|
22:15
Հոլիվուդյան կինոաստղ Մել Գիբսոնը մտահոգություն է հայտնել Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ աղոթում է հայ ժողովրդի և հակամարտության խաղաղ լուծման համար:
-
26.10.2020|
22:13
Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի վեճն ընդլայնվում է, գրում է թուրքական Dünya Ekonomi թերթը: Էր Ռիյադից հետո ԱՄԷ-ն, Մարոկկոն և Ալժիրը նմանատիպ քայլեր են ձեռնարկել և բարձրացրել են թուրքական ապրանքների հարկերը:
-
26.10.2020|
22:12
Թուրքական լիրան երկուշաբթի կրկին անկում է գրանցել և հասել բոլոր ժամանակների իր ամենացածր մակարդակին ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 8.0: