-
27.10.2020|
22:15
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը:
-
27.10.2020|
22:14
Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական արտադրանքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կոչի՝ RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է արտաքին առևտրի նախարար Ֆրենկ Ռիեստերը:
-
27.10.2020|
22:13
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
27.10.2020|
22:11
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների քննարկմանը։
-
27.10.2020|
21:52
Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ և պատրաստ է միջնորդ դառնալ կարգավորման գործընթացում՝ հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
-
27.10.2020|
21:51
Արցախում սպանվել է Ադրբեջանի սիրիացի վարձկան Աբու Մարիան՝ Դեյր-էզ-Զոր քաղաքից՝ հայտարարվել է Աֆրինի ազատագրման ուժերի Twitter-ի հաշվում:
-
27.10.2020|
21:49
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսանում է կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ շփումներից հետո, հայտարարել է ԱԳՆ-ն:
-
27.10.2020|
21:48
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
-
27.10.2020|
21:47
Իրանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին պատրաստվում է այցելել Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ Թեհրանի առաջարկած ծրագիրը քննարկելու համար։
-
27.10.2020|
21:44
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հովանավորությունը վայելող գրոհայինները հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դեմ, որոնց աջակցում է Ռուսաստանը։ Իրավիճակը կտրուկ սրվել է նախօրեին, երբ ռուսական օդուժը թիրախավորել էր Թուրքիայի սահմանին կենտրոնացած զինյալների «Ֆայլակ աշ-Շամ» ճամբարը՝ զոհվել էին 50, վիրավորվել՝ 100 գրոհայիններ։