-
29.10.2020|
22:56
Ֆրանսիայում ահաբեկչության դեմ պայքարը տեղափոխվել է անհապաղ միջոցառումների բարձրագույն մակարդակ՝ հայտնել է վարչապեն Ժան Կաստեքսը՝ Նիցցայի հարձակումը որակելով «ամբողջ երկիրը սգի մեջ գցած նենգ և բարբարոսական գործողություն»:
-
29.10.2020|
22:52
Վիենում թուրքերի թիրախում է եղել նաև հայ փոխքաղաքապետը: Լևոն Սաքունցին ոստիկանությունը հորդորել է տանից դուրս չգալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, նա Արցախի ճանաչմանն ուղղված աշխատանքներում մեծ դերակատարում ունի Վիեն քաղաքում:
-
29.10.2020|
22:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զինված հարձակումներից հետո հայտարարել է, որ երկիրը հերթական անգամ ենթարկվել է «իսլամիստական ահաբեկչական հարձակման»:
-
29.10.2020|
22:45
Ադրբեջանական ուժերը՝ Թուրքիայի գլխավորությամբ և ահաբեկիչների հետ միասին շարունակում են ակտիվ ռազմական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով, ներառյալ՝ Արցախի խաղաղ բնակավայրերում, Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
29.10.2020|
22:44
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ժնևում հետաձգվել է, տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բաքվում իր աղբյուրին: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, հետաձգվել է, այն տեղի կուենան ուրբաթ», - ասել է աղբյուրը:
-
29.10.2020|
22:43
Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռությունը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը VTB Capital-ի «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի լիագումար նիստում:
-
29.10.2020|
22:39
Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում:
-
29.10.2020|
22:38
Օնտարիոյի Նոր ժողովրդավարական կուսակցությունից հնդկական ծագմամբ կանադացի քաղաքական գործիչ Գուրատան Սինգհը հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի: «Այս պահին աշխարհը հետևում է մարդու իրավունքների ճգնաժամի զարգացմանը, և Կանադայի հայերն անհանգստացած են:
-
29.10.2020|
22:35
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան Turan լրատվական գործակալությանը փոխանցել է, որ Ադրբեջանն է առաջարկել հետաձգել Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
-
29.10.2020|
22:34
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը՝ հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։