-
31.10.2020|
15:31
Թուրք 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար՝ հայտնում է Kurier թերթը՝ հղում անելով Ավստրիայի մայրաքաղաքի ոստիկանությանը, որը հայտնել է՝ հինգշաբթի երեկոյան 50 մարդ ներխուժել է տաճար և սկանդալ սարքել:
-
31.10.2020|
15:31
Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
-
31.10.2020|
15:30
Բաքուն և Երևանը Ժնևում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում:
-
31.10.2020|
15:28
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված անհապաղ խորհրդակցություններ սկսելու, ՀՀ-ին աջակցության տեսակները և չափը սահմանելու վերաբերյալ դիմումին:
-
31.10.2020|
15:26
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարած նոր օգնության փաթեթի», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
-
31.10.2020|
15:25
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրել է, որ ադրբեջանական սոցցանցերում հրապարակվել է նոր տեսանյութ: Այդ տեանյութում երևում է սպանված 19 հայ զինծառայողի մարմին: Արտակ Բեգլարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սպանվածներից մի քանիսը շղթայված ձեռքերով է և մերկ:
-
31.10.2020|
15:25
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
-
31.10.2020|
15:23
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Սենատն Արցախի Հանրապետության ճանաչման օրինագիծ է ներկայացրել, հայտնում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) «Մենք շնորհակալ ենք նահանգի սենատոր Ժոզեֆ Լագանային ՝ Արցախը ճանաչման նախագծի իրականացման մեծ ջանքների համար»,- նշվում է հաղորդագրությունում:
-
31.10.2020|
15:17
Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու պայմանավորվածությանը՝ վաղ առավոտվանից Ադրբեջանը վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները՝ Թվիթերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
31.10.2020|
15:15
Ադրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: