Այս օրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ:
ԱՄՆ-ը և նրանց եվրոպացի դաշնակիցները «սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին», որ նրանք տապալեն Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այսօր հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Նիդերլանդների խորհրդարանի որոշումը անարդար է և չհավասարակշռված», - Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման ասել է Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղում միայն պատերազմն է դադարել, խնդիրը, սակայն, վերջնականապես չի լուծվել», - երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտադիր չէ ետ կանգնել այս հարցում ստանձնած պարտավորություններից։
ՌԴ Դաշնային Խորհուրդը միաձայն համաձայնություն է տալիս ՌԴ նախագահին նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ռուս զինվորականներ ուղարկել՝ անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական ու հատուկ տեխնիկայով։
Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի դերին կարելի է տալ ցանկացած գնահատական, սակայն նրան չի կարելի մեղադրել միջազգային իրավունքը խախտելու համար՝ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...