Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՍԱ ՀԵՇՏ ՊԱՐՏԻԱՆԵՐԻՑ ՉԷ

ՍԱ ՀԵՇՏ ՊԱՐՏԻԱՆԵՐԻՑ ՉԷ
03.06.2011 | 00:00

Եվս երկու իրադարձություն. կազանյան և ՀԱԿ-իշխանություն հանդիպումները նոր հստակեցում կապահովեն քաղաքական դաշտում, հետո կիջնի ամառային լռությունը, գործընթացները կդանդաղեն` դառնալով առավել ընդերքային` հիմնականում երրորդ` այդպես էլ իր տեղը հայաստանյան արևի տակ չգտած ուժի համար:
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ` ՄԵՐ ԵՐԿՈՒ «ԵՍ»-Ն ԱՌԱՆՑ ՄԵԶ
Ոնց տեսնում եք, տեղի է ունենում այն, ինչը չկատարվեց 2008-ին: Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ իր սև շենքից, շըխկ-թըխկ հանդիպեց բոլոր քաղաքական ուժերի հետ, նույնիսկ գաղտնաժպիտով ողողված դաշնակցության, բացի… Սերժ Սարգսյանից:
Երբ պետք էր հենց այդտեղից սկսել:
Բայց դե, լավ է ուշ, քան երբեք. «ստրաննիկների» այդ ուղին երկուսին էլ պետք էր, որպեսզի խորությամբ հասկանային` ինչու, ինչպես, ու դողային ձեռք բերածի վրա:
Հիմա արդեն գերնպատակը Սերժ Սարգսյանին «անձամբ» հանդիպելն է: Կգա՞: Կգա՜: Ո՛չ հիմա: «ՈՒշոտ»: Աշնանը: Հիմա կհանդիպեն պատվիրակությունները: Ֆորմատը կճշտեն: Օրակարգը` նույնպես:
Ասենք միանգամից` սա հավասարազորների պայքար-հաշտություն է: Դառը: Ծանր: Զոհաբերվածության գնով: Առաջին հերթին` տասը տղերքի: Ասել ենք` արյունը խոսում է տիեզերքում: ՈՒ կողմերը շատ զգույշ պետք է լինեն այս խաղում, որովհետև այն այնքան էլ շախմատ չէ, ինչպես իրենք են կարծում, այլ ավելի կարևոր և վճարված մի բան, որի ամեն մի նաքարակիտն իրենցից ուզվելու է, որովհետև այն միայն մարտի մեկով չի վճարված, այլև հոկտեմբերի քսանյոթի ու նաև արցախյան տղերքով: Եթե է՛լ ավելի հեռուն չգնանք:
Եվ այնքան էլ այնպես չէ, թե Լևոնի ու Սերժի լավ «շախմատի» արդյունքում է ոչ ևս լինում Քոչարյանը: Տեսակի փոփոխման բարդ հարցն է այսօր լուծվում մեզանում:
Ինչն ամենակարևորն է:
ՈՒ պիտի կարողանալ չկորցնել իզը. սա հեշտ պարտիաներից չէ, ամեն րոպե հնարավոր է խաղի փոփոխություն, փսորում. աչալրջություն է պետք բոլորից, էլ առավել` բուն խաղացողներից, իսկ է՛լ առավել` դետերից, որոնք կարգված են խաղի համար հողանցում լինելու:
ՈՒ էնպես չէ, որ «նոր դեմքեր» ասելով` ապագա խաղի համար նոր «ֆիգուրների» անհրաժեշտության մասին է խոսվում. փոփոխությունը ներքին մակարդակում է, ինչն էլ բարդացնում է պարտիան:
Առանձին-առանձին Սերժն ու Լևոնը մարդկային ականջի համար շշնջում են. մեկը թե` «ազատ քաղաքացիների բանակն ամենաուժեղ բանակն է», մյուսը` «պատեհություն ունենք ապացուցելու, որ դարավոր ավանդույթ ունեցող ժողովուրդ ենք»։ Իրականում դրանք իսկապես կոդային բառեր են, որովհետև իրենք էլ այս պահին կոդեր են ու պիտի կարողանան փուլը ճշգրիտ ավարտի տանել (իրար չգցել, իրար «գլխի չսարքել», ընդ որում, ոնց տեսնում ենք, դա չանել թույլ չեն տալու ոչ թե «միջազգային-մուջազգայինները», սեփական թիմերը, իրենց սեփական «ինքնագիտակցությունները»` բա՜րձր է հնչում, այլ «երբ որոշում ես իրականացնել լեգենդդ, տիեզերքը միավորվում է քեզ օգնելու». էս պարզ ճշմարտությունն է բանալին):
Էսքան բան` դեպ 2012-ի էներգետիկ նոր փոխակերպման գնացող աշխարհի «կոնտեքստում», մեկ հավելմամբ` սա մեր վերջին շանսն է, ու Սերժով, Լևոնով, մեծով-փոքրով, ովքեր հասկանում են «էներգետիկ» այդ կարևորությունը, նոր մտածողության համար, իսկապես, ճամփա են բացելու, խցանում թույլ չեն տալու, որովհետև հանդուժողականությունն ինքնին բոլոր ժամանակների պրոգրեսն է, ամենաուժեղ էներգետիկան։
Պրոգրեսի այլ ուղի չկա։ Կարծում եք` իզո՞ւր է, որ երրորդ ուժի համահավաքում հոգեբանական նույն կերտվածքի, կոդային նույն կրումի մարդիկ են հավաքվել, որոնք, բառիս բուն իմաստով, ֆիզիկական տառապանք են ապրում իշխանություն-ՀԱԿ սկսված երկխոսությունից, իսկ իրականում հայ ենթագիտակցական մակարդակում տեղի ունեցող փոփոխությունից, ուր իրենց համար տեղ չկա (նախորդ օրն այդպիսի մեկին տեսա. բառացիորեն ցավից տնքում էր. թող տնքա, էդ երկունքի տնքոցը գուցե օգնի մտածողության նոր մակարդակ կերտելու, չնայած դաշնակցականները «տյունինգի» պահը վաղուց անտի կորցրել են):
Մտանք քաղաքական դաշտ:
ԴՈՒ ԴԱՐՁԱՐ ԵՍ, ԵՍ ԷԼ` ԴՈՒ
Դիտենք` ում հետ ինչ դուալիզմ է տեղի ունենում: Կանխավ ֆիքսելով` դիվանագիտության առումով խաղն ընդհանրապես «նա բիս» է: Դասական քաղաքագիտությամբ ձևակերպած` այն «ես ուզում եմ, ընդդիմությունը չի ուզում, ես չեմ ուզում, ընդդիմությունն է ուզում» խաչմերուկում է: Առաջին հերթին հարցը վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին: Կարող է և այս ամենում մի քիչ էլ արտաքին ուժերի մատնախառնուքը լինի, բայց որ խաչմերուկի «տեղակայումը» բխում է նաև Հայաստանի շահերից, երկրորդ կարծիք լինել չի կարող;
Ի՞նչ նկատի ունենք: Մերձավոր Արևելքի եռքը հասել է մեր տարածաշրջանի շեմին: Իրանի հետ կատարվողը չի ուշանա: Հազար ենք ասել: ՈՒ եթե այնպիսի իրադրություն ստեղծվի, որ մեզ ձեռք չտա թե՛ Ղարաբաղի, թե՛ մնացած այլ կարգի հարցերում ստեղծված վիճակը, ապա «կանգ» առաջարկելու ընդդիմության գրագետ մանևրը մանևրի կտանի ողջ Հայաստանը (այո, թեկուզ և իշխանության հետ «բանակցված» արտահերթ ընտրությունների տեսքով. այնպես որ, ընդդիմության օրակարգի գերան հարց «արտահերթի» գաղափարն ուղղակի գտնված է երկու կողմերի, նաև` երկրի համար):
Սա` որպես մաքսիմում ծրագրի գաղտնազերծում:
Իսկ իրականում երկխոսվողները հրաշալի լուֆտ են ձեռք բերում` խորհրդարանական ընտրություններից առաջ ահագին բարեփոխումներ (հա, մի քիչ բարձր է հնչում, բայց դե) պահանջել-կատարել-ստանալ: Երկու կողմերին էլ` ձեռնտու։
ՈՒ նաև` Սերժ Սարգսյանը փորձում է գնալ այնպիսի ընտրությունների, որոնք պետք է արժանանան միջազգային «սոոբշեստվայի» բարձր գնահատականին: Հիշենք` որքան էլ անընդունելի, նույն «օբշեստվան» 2007-ի խորհրդարանական ընտրությունները գնահատեց միջազգային չափանիշներին համապատասխանող, մեկ քայլ առաջ:
Նախագահական ընտրությունների ժամանակ Քոչարյանը թույլ չտվեց «հասնել» դրան: Տեր-Պետրոսյանն էլ ձեզ` փեշքեշ։ Բայց ի՜նչ հուժկու խաղ էր սկսել Սերժ Սարգսյանն այդ պարտիայից առաջ. Պենտագոնից` Մոսկվա, Մոսկվայից` Բրյուսել, Բրյուսելից` Փարիզ, այնտեղից էլ դեպ Թեհրան, ամա՜… սև շենքը լքվեց Տեր-Պետրոսյանից` իր բոլոր «հետևանքներով» հանդերձ:
Կասկած չունենք` Սերժ Սարգսյանը նույն նպատակն է դրել իր առջև նաև հիմա: Ընդ որում, որքան էլ քիրվագետները բարբառեն հայ-թուրքականի տապալվածության մասին, միևնույն է, Սերժ Սարգսյանն ահավոր մեծ «դիվիդիներ» (բարի օր, պարոն Աբրահամյան, շտապում եմ, ժամանակ չունեմ, թե չէ սիրով կպատմեի, որ էլ կռիվ չունեմ Ձեզ հետ, որոշել եմ «երկխոսել»` լավ բան է) շահեց հենց այդ հողի վրա, վստահելի խաղացողի բարձր իմիջ ձեռք բերեց, խոսքը պահողի ստատուս արձանագրեց, ընդ որում` արտքաղաքական բոլոր հարցերում, բոլոր «նապարնիկների» մոտ (ամենացցուն օրինակը ոչ միայն ռուսական ռազմակայաններն են, այլև վրացական ուղղությամբ հաստատակամությունը):
Նույնն արեց և, կարծում ենք, շարունակելու է նաև ներքաղաքական ասպարեզում:
Նախ` ոնց կասեր Տեր-Պետրոսյանը` ճար չկա (դե էլի` «թունիսիլ տենք», իմա` մերձավորարևելյան շրջանակներում):
Հետո էլ` իսկապես շատ է ուզում: Համոզված ենք` նա գնալու է փոփոխությունների` կադրային, «բարեփոխային», «օլիգոպոլային», հնարավորինս չի թողնելու նրանք մտնեն պառլամենտ, թարմացնելու է խորհրդարանը (ո՞նց եք, պարոն Աբրահամյան, լա՛վ եղեք. երկխոսում ենք արդեն)… ինչ հնարավոր է, ինչքան հնարավոր է։ Էս սիստեմը շարժելը, ինչը, եթե անկեղծ, հեչ էլ հեշտ գործ չէ, եթե անգամ ունես ամենամեծ ցանկությունը, և Լևոնը կամ մեկ ուրիշը ավելիին հասնել դժվարանալու են… անցնցում:
Ընդ որում, եկեք նաև խոստովանենք, որ այդ գործում նրա ամենալավ «նապարնիկը» լինելու է հենց նույն «երկխոսված» ՀԱԿ-ը:
Իսկ այս պարագայում արտահերթ ընտրությունների գաղափարը կարող է և ստորադասվել գերնպատակին, ինչի մասին էլ բաց տեքստով, կարծես թե, ասաց Տեր-Պետրոսյանը. «Այդ երկխոսության ընթացքում ամեն մեկը, իր ուժերի դիրքերից ելնելով, հարկադրում է հակառակորդին քայլ առ քայլ մոտենալու իր դիրքորոշմանը: Եվ այդպես, երկու ծայրահեղ դիրքորոշումները մի հրաշալի պահի վերածվում են հրաշալի լուծման, որը ձեռք է տալիս և՛ երկու կողմերին, և՛ ժողովրդին»:
Ավելի լավ չես ասի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ