Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԽԱՂԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ՞ ՂԱՐԱԲԱՂԸ

ԽԱՂԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ՞ ՂԱՐԱԲԱՂԸ
12.07.2011 | 00:00

Ղարաբաղի շուրջ ինչ-որ բան է կատարվում: Կդառնա՞ այն նոր վիճակ: Ըստ ամենայնի` այո:
ԷԴ ՄԵԴԱԼԸ, ՈՐ ՏՎԵՑԻՐ, ԼՐԻՎ ԹԻԹԻԶՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Փորձագետների կարծիքները կիսվում են: Խնդրով վաղուց զբաղվողները միանշանակ ասում են` բացառվում է որևէ տեղաշարժ:
Փոփոխվող աշխարհից, գլոբալ խաղից հասկացողներն էլ պնդում են` ստատուս քվոներն այլևս փոփոխվում են վայրկյանների ընթացքում:
Խնդրով վաղուց զբաղվողները հակադարձում են` այսպիսի ճնշումներ մի՛շտ են եղել` Լիսաբոնից, Քի Վեստից, Ռամբուեից առաջ: Եղել են ավելի հզոր ճնշումներ էլ: Ոչինչ տեղից չի շարժվել: Նույնը կլինի հիմա:
Նորացվող աշխարհի կողմնակիցները պնդում են` խաղի նոր տարրերն ու մոդիֆիկացիաներն այս տարածաշրջանը չեն կարող շրջանցել։
Այսպիսով, եթե դիտարկում ենք ղարաբաղյան խնդրի զարգացման ամբողջական պարադիգման, ապա զուտ փիլիսոփայության տեսանկյունից ակնհայտ է դառնում, որ կա շատ մեծ տեղաշարժ: Այսպես, եթե նախկինում նույն Լիսաբոնի, Քի Վեստի, Ռամբուեի նախաշեմին միջազգային հանրության պրեսինգն առաջին հերթին կիրառվում էր Հայաստանի նկատմամբ, ապա այսօր ունենք բոլորովին այլ իրավիճակ: Ադրբեջանն է հզոր պրեսինգի տակ: Կազանի հանդիպումից վայրկյաններ անց հենց միայն ամեն ինչ արժեր «Վաշինգտոն թայմսի» հոդվածը` ադրբեջանական «Ազերֆոն» միակ բջջային օպերատորի ու Մեհրիբանի քյորփա դուստրերի այդ կամպանիայի ղեկավար լինելու, հետո էլ` մեծ Քյորփա Ալիև-հորից` Լեյլային մեդալ տալու մասով` ժողովրդավարության ու ժառանգականության «տեսանկյունից»:
ՈՒ թե դրան էլ գումարում ենք մեր Վիկին (ասել ենք, չէ՞, որ «Վիկիլիքսը» վայ թե հենց մեզ համար է ստեղծվել ու մեզ սիրում է մի ուրիշ` «վիկային» սիրով. օրերս «նե» ասաց, որ Ղարաբաղի ու Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրների միջև որևէ կապ չի եղել, որևէ նախապայման` նույնպես):
Հաջորդ նոր տարրը ղարաբաղյան հարցում, այսպես ասած, լավ մոռացված հինն է: Այն միշտ է եղել խաղի բաղկացուցիչ, սակայն արաբական զարգացումներն այդ բաղկացուցիչը դարձրին օրախնդիր: Խոսքն Իրանի մասին է: Իրանի հարցը երբեք այսքան օրհասական չի եղել, և եթե անգամ Արևմուտքը չցանկանա էլ լուծել Ղարաբաղի խնդիրը և, կարևորելով խաղաղության ու կայունության ֆակտորը, փորձի պահպանել ստատուս քվոն, ստիպված կլինի որոշակի նոր մոդիֆիկացիաներ կիրառել խնդրում, որպեսզի իրական և վերջնական նպատակը` Իրանը, ապա Չինաստանը, որպես ԱՄՆ-ին սպառնացող աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ, վերացվեն: Այլապես նույն ԱՄՆ-ը, որը մեկընդմիշտ կորցրել է միաբևեռականության «աղջիկ վախտվա» բրենդը, վերահաս դեֆոլտի ֆոնին, մեկընդմիշտ կկորցնի նաև բազմաբևեռականության միֆը, ֆիասկո գրանցելով աշխարհի նոր թելադրողների, իսկ առավել ստույգ` չինական հզոր պատի առաջ:
ՈՎ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՅՍ ԽԱՂՈՒՄ
Մինչ կանցնենք «ուզումներին», արձանագրենք հաջորդ նոր տարրը: Ակնհայտ է` սպասվող նոր մոդիֆիկացիաների առանցքում ընկած է Ղարաբաղը որպես կողմ դիտարկելու բավականին հետաքրքիր մոտեցումը: Ինչն էլ արձանագրում է, որ մինչ այս եղած բոլոր հնարավոր մոտեցումների` տարածքների փոխանակում, ընդհանուր պետություն, փարիզյան, մադրիդյան սկզբունքներից հետո կրկին վերադարձ է կատարվում լավ մոռացված հնին` Ղարաբաղի վերադարձին բանակցային սեղանի շուրջ:
Չանդրադառնանք խնդրին, թե ինչպես Քոչարյանի ութ հազար քմ «հաղթողական» ձեռքով Ղարաբաղը դուրս «գրվեց» գործընթացից, պատասխանենք հարցին` իսկապե՞ս հնարավոր է այս փուլում Ղարաբաղի վերադարձ, ինչի մասին նոն-ստոպ տարբերակով և մեկընդմիշտ համոզված է հայաստանյան կողմը, «ոտքերը պահում» են Ռուսաստանն ու Ֆրանսիան, «Հալեպն արտասանում է» ԱՄՆ-ը, սկզբում Օբամայի` կազանյան հանդիպումից առաջ հակամարտող կողմերին հղած ուղերձում, ապա և անչափ հայտնի «Վաշինգտոն պոստի» հարցազրույցով` չճանաչված հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, Ղարաբաղի` կողմ դառնալու հատկանշմամբ:
Ապա և նկատենք` կազանյան հանդիպման ընթացքում արդեն իսկ մադրիդյան սկզբունքները սկսել էին սահուն փոփոխություն «ապրել»: «Երևացող» ինֆորմացիան` Ադրբեջանը տասը նոր առաջարկներ է արել, Հայաստանն էլ իր հերթին կոնտրառաջարկներ է արել` ղարաբաղյան կողմի մասնակցությանն ու վեց շրջանների վերադարձի բացառմանն առնչվող, արդեն իսկ շատ բան է ասում:
Միջնորդ Ռուսաստանն ու նախագահական ընտրությունների գնացող-չգնացող Մեդվեդևին Ադրբեջանը, փաստորեն, դրել է անհարմար վիճակի մեջ. «Իզվեստիան» (ո՛չ Էդիկ Նալբանդյանը) սևով սպիտակի վրա գրեց` Ալիևը տապալեց Կազանը: Եվ եթե շատ անկեղծ լինենք, ապա բանակցային այս փուլում ամենաերկդիմի վիճակում հենց Ռուսաստանն է. ա) Ռուսաստանը, այո և հաստատապես, չի ցանկանում ղարաբաղյան խնդրում ստատուսքվոյի փոփոխություն, դա նրան բացարձակ ձեռնտու չէ` արաբական հեղափոխությունների, տարածաշրջանային վերաձևումների այս էտապում: բ) Սակայն անշարժությունն էլ կարող է շատ թանկ նստել Ռուսաստանի վրա, որովհետև Արևմուտքը ԵԱՀԿ ՄԽ-ում արտահայտված է երկու ձայնով, և ձեռնտու պահին խնդրի լուծման վերահսկողության հսկիչ փաթեթն Արևմուտքը կարող է իր ձեռքը վերցնել` ի դեմս Ֆրանսիայի: Մի պստիկ պաուզա. ակնհայտ է` Սարկոզին հոկտեմբերին Հայաստան է գալիս ղարաբաղյան, որ նույնն է` Իրանի հարցով, գումարած` «Նաբուկո» (չնայած փորձագետները պնդում են, որ նա Հայաստան է գալիս բացառապես նախընտրական կամպանիայի շր-ջանակներում` տանելու հայոց ձայները): Եվ այնուհանդերձ, հիշենք. մինչև Մեդվեդև ղարաբաղյան հարցի կարգավորման կնքահայրը մշտապես եղել է Ֆրանսիան` յուր Ժակ Շիրակով, նա է անցումների ժամանակ «պապայություն»-տեր ու տնօրինություն արել, ապահովել անցնցում անցումներ: «Զրո» արդյունքով: Հիմա կրկին կիրառվում է «լավ մոռացված հինը»: Սակայն մի մեծ «նո» այստեղ ևս կա: Սարկոզին, ի տարբերություն Շիրակի, անգլո-սաքսոնական թևի ներկայացուցիչ է, նրա օրոք բոլորովին այլ են ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները (չէ, միջազգային «պրեսան» նրա նկատմամբ երբեք թույլ չի տվել այն բնորոշումը, որը մշտապես կիրառում է Բլերի դեպքում` «Բուշի շնիկը»), և նույն Լիբիայում, ինչպես նկատում եք, արդեն նաև Սիրիայում, իսկ դրանից առաջ էլ Վրաստանում, Սարկոզիին է տրվել քարտ-բլանշը` դարձնելով նրան առանցքային դերակատար, «զոնը» նայող-պահող «գուդ գայ»:
Աշնանը նա կտրանսլոկացվի իրանաղարաբաղյանի առանցքի վրա: Ի դեպ, այս դեպքում նույնպես կիրառվում է ստվերային զսպիչ. նույն Էշտոնի ղարաբաղյան հարցով վերջին «ատկրովենյայի» ժամանակ ԵՄ-ում որոշ պատգամավորների կողմից անչափ «ժոստկի» դրվեց ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինելու հարցը: Սա սիգնալ էր առաջին հերթին Ռուսաստանին և հակամարտող կողմերին` եթե «չեք ուզում», ապա կլինի «Ինգո»:
Բայց վերադառնանք Ռուսաստան: Այս պահին Ռուսիո առաջին դեմք Մեդվեդևը փորձում է փրկել իր դեմքը` ղարաբաղյան խնդրով: Նրա ցանկությունն անկեղծ է. կարգավորման դույզն-ինչ առաջընթացը լիքը հարցեր է լուծելու` Ռուսաստանը շարունակելու է խնդիրը պահել իր վերահսկողության տակ, այն չտալով ոչ Ֆրանսիային, և ընդհանրապես` ոչ մեկին: Ապա և` Մեդվեդևն ունենալու է առաջադրվելու ամենամեծ գեոքաղաքական կռվանը:
Կհաջողի՞ այս հարցում Ռուսաստանը: Փորձում է։ Լավրովը «թանգյանափաս» թափանցում է տարածաշրջան` ինչ-որ անհայտ փաթեթով, որն ունի մեն միակ նպատակ` ժամանակ շահել:
Հայ Լավրովն ու իր բոսերը ունեն ուրիշ շատ կարևոր մի անհանգստություն ևս. վերահսկողությունից չպետք է դուրս թողնել Ադրբեջանը. վերջինս նույն հոկտեմբերին պետք է «այո» ասի «Նաբուկոյին»: Եվ ուրեմն, սիրաշահում ու սպառնում են Ալիևին` համաժամանակյա: Դաղստանի երկու գյուղ-տարածք են տալիս Ադրբեջանին` մի կողմից: Մյուս կողմից էլ` Բորդյուժան Հայաստանում հիշեցնում է Մեդվեդևի խոսքերը` ՀԱՊԿ-ը Հայաստանի նկատմամբ կատարելու է իր ռազմական բոլոր պարտականությունները (ոնց տեսնում եք` բանակցային փուլում ճողվածքի և երկվության մեջ են հենց այս երկու` Ռուսաստան ու Ադրբեջան կողմերը):
Ահա և հասանք գլխավորին: Նկատե՞լ եք, Ռուսաստանը, ինչպես Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին մի ձեն-ծպուտ չհանեց, այնպես էլ Ղարաբաղի մասնակցության մասին է քարացել, լռել:
ԱՄՆ-ը ղարաբաղյան կողմին հիշելու ժեստով նույն այդ «ճողվողներին», ըստ ամենայնի, ուրույն մեսիջ է հղում. Ադրբեջանին սպառնում է, որ ստիպված կլինի բանակցել չճանաչված միավորի հետ, դեմ դիմաց մենակ մնալ Ղարաբաղի հետ, եթե չի կարողանում Հայաստանի հետ բանակցել: Կողմնորոշվել «Նաբուկոյի» ու Իրանի հարցերում: Ռուսաստանին էլ հասկացնում է` շատ չխաղացնել ՀԱՊԿ խաղաքարտը, որովհետև ՀԱՊԿ-ը ղարաբաղի հետ ոչ մի «կապ չունի»:
Այսպիսով, կհաջողվի՞ Ռուսաստանին իր ձեռքում պահել ղարաբաղյան խնդրի կարգավորման հսկիչ փաթեթը: Բանն այն է, որ ամեն ինչ կախված է Ռուսաստան-ԱՄՆ գեոբազարից: Ասել ենք, ասում ենք, ասելու ենք` լավ «տորգի» դիմաց Ռուսաստանը կգնա դրան, իսկ եթե առավել ստույգ` կոնսենսուսով հարցը կլուծվի (ուկրաինական խաղաղապահների մասին կոնսենսիոն խոսակցություններ են գնում այս կարգի փուլերի ժամանակ):
Բայց որ բազարն այս պահին արդյունքներ չի գրանցում, նույնպես ակնհայտ է, նախ` Լիբիայի «մոմենտով». այնտեղ կրկին վիճում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Իսկ ինչ կլինի Ղարաբաղի դեպքում, ոչ ոք ու հաստատապես չի կարող ասել, որովհետև շահերն ահավոր շատ են (նկատեք, որ մենք չխոսեցինք ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իրանի խաղային ամպլիտուդի մասին):
Սակայն վերջին տարրն այս ամենում ամենահետաքրքիրն է. այո, Սուդանը: Կոսովոյից հետո: Հերթում է Պաղեստինը, որի անկախությունը ճանաչելու պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանը: Քյորփեն, էլի:
Այսպիսով, Հյուսիսային Սուդանը ճանաչել է Հարավային Սուդանը: Սերբերը` Կոսովոն: Բա հետո՞:
Սպասենք` լավ «կըլնի»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ